Եվրամիությունում պատվաստման հավաստագրերի սահմանումը կդառնա «նորմալ և բնական» բժշկական միջոց, սակայն դրա ներգործությունը տեղաշարժման ազատության վրա գնահատման կարիք ունի, այդ թեման կքննարկվի Միության մակարդակով, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 15-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը: «Բժշկական տեսակետից պատվաստման տեղեկագրաթերթիկները կամ հավաստագրերը նորմալ և բնական միջոց են: Սակայն լրացուցիչ իրավունքների հարցը, որոնք կընձեռի այդ փաստաթուղթը, ճշգրտում է պահանջում, և այն կքննարկվի Եվրամիության մակարդակով»,- հայտարարել է նա։