Հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով հանդիպմանը Բաքվի ղեկավարի դեմքի արտահայտությունն անկասկած հաղթական չէր: Բաքվից Հայաստանի և Փաշինյանի հասցեին հոխորտացող Ալիևը բավականին լարված և անհարմարավետ դեմքի արտահայտություն ուներ Պուտինի առաջ, ինչը խորքային առումով վկայում է, այսպես ասած, հաղթանակի այն ամբողջ ծանրությունը և բարդությունը, որ ընկել է Ալիևի վրա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: