Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապրիլյան քառօրյա պատերազմի ցավագին, ողբերգական արձագանքը

ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մոտ 100-էջանոց զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահին: Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե զեկույցում կան հանգամանքներ, որոնք կարևոր են հաջորդ պատերազմի պատրաստ լինելու համար, և դրանք կարևոր էին ապրիլյանից անմիջապես հետո հետևություն արած լինելու և արցախյան նոր պատերազմին ավելի պատրաստ լինելու համատեքստում:

Արցախի դեմ 44-օրյա պատերազմը «ջնջեց» ապրիլյան պատերազմի շուրջ «դիսկուրսը»: Եթե մոտ 4 տարի հայկական հավաքականությունը ինտենսիվ քննարկում էր 20, թե 30 դիրք, 800, թե 1000 հեկտար տարածք կորցրած լինելու հանգամանքը, ապա այժմ Հայաստանում քննարկման առարկան ուղղակի աղետն է՝ Արցախի մեծ մասի կորուստն ու հայկական անվտանգության համակարգի կազմաքանդվածությունը: Այդ ամենի մոտ ապրիլյան քառօրյա պատերազմը ոչինչ է՝ բացառությամբ, իհարկե, 100 մարդկային կյանքի, քանի որ մեզ համար ամեն մի զինվորի և քաղաքացու կյանքն է ամեն ինչ:

Այդպիսով, որևէ մեկին այսօր ապրիլյան քառօրյան հետաքրքիր չէ, քանի որ բոլորը այսօր փորձում են հասկանալ 44-օրյայի էությունը, տեղի ունեցածը, պարտությունը, պատճառները և այլն: Միևնույն ժամանակ, սակայն, անկասկած է, որ 2020-ին տեղի ունեցածը հասկանալու համար մենք պետք է հասկանանք դրա նախորդ տարիներին կատարվածը, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին: 2020 թվականը չի հասունացել սեպտեմբերի 27-ին և ոչ էլ 2018-ի ապրիլին: Անգամ 2016-ի ապրիլը ըստ էության մեկնակետը չէ: Եթե գնանք դեպի մեկնակետ, ապա գուցե հասնենք 2004 թվական՝ ադրբեջանցի սպա Սաֆարովի ոճրագործություն և հայկական կողմում դրա քաղաքական մարսում, կամ ավելի վաղ՝ 1994 թվականի մայիսյան հրադադար և դրան հաջորդած հարցեր, թե ինչո՞ւ Հայաստանը հաղթողի դիրքից այդպես էլ չկարողացավ որևէ իրավունք պարտադրել Ադրբեջանին և քաղաքական-դիվանագիտական, իսկ վերջում նաև ռազմական իմաստով անիվը սկսեց գլորվել հետ և տրորել մեր պետականությունը:

Ապրիլյան քառօրյան մի ռազմաքաղաքական դրվագ է, որի ուսումնասիրությունն անշուշտ կարևոր է նաև այսօր, սակայն դարձյալ՝ առանց համատեքստից կտրվելու և լոկալ դիտվելու: Իսկ դա նշանակում է դիտարկում նաև քաղաքական իմաստով, այդ թվում՝ հետապրիլյան ներքաղաքական, ներհասարակական վարքաբանության: 2016-ի ապրիլից հետո հանրությունը զբաղված էր մի բանով՝ Սերժ Սարգսյանը «վաճառե՞լ» էր հողերը, թե՞ ոչ: Անգամ շրջանառվում էին առասպելներ, թե չի եղել գրոհող ադրբեջանցիներին պատասխան կրակով դիմավորելու հրաման և այլն:

Ներկայումս տեղի է ունենում նույնը, պարզապես ավելի մեծ մասշտաբներով: Չի քննարկվում ոչինչ՝ բացի Նիկոլ Փաշինյանի դավաճան լինել-չլինելուց: Դա այն դեպքում, երբ մեր շուրջը ռեգիոնալ ռազմաքաղաքական «սեյսմակտիվությունը» ոչ միայն չի դադարել, այլև նույնիսկ չի էլ դանդաղել: Մեր շուրջը ծավալվում են նոր իրողություններ՝ այն դեպքում, երբ մենք դեռ չենք հասկացել արդեն եղածները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում