Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարդկանց պետք է անվտանգության նոր տեսլական ներկայացվի, որը կփարատի իրենց անհանգստությունները

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Պարոն Սինանյան, տարբեր ոլորտների շուրջ 2 տասնյակ սփյուռքահայ գիտնականների հետ քննարկել եք Սփյուռքի մտավոր և ինտելեկտուալ ներուժի՝ Հայաստանի բոլոր բնագավառների առաջընթացին ծառայեցնելու հարցեր: Պատերազմից հետո որքանո՞վ է նկատվում Սփյուռքի կողմից այդ ներուժն ի նպաստ Հայաստանի օգտագործելու պատրաստակամություն:

– Սփյուռքում կան բավական թվով մարդիկ տարբեր բնագավառների, ներառյալ գիտական, որոնք ուզում են մասնակցել, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի շենացմանը, բայց ուղիներ են փնտրում դրա համար:

Մենք տարբեր թեմաներից ենք խոսել, նաև գլոբալ հարցերից, օրինակ, ինչպես բարելավել գիտական միջավայրը Հայաստանում, քանի որ լրջագույն խնդիրներ ունենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված, ինչպես բարելավել կրթական համակարգը, որպեսզի գիտության համար պարարտ հող ստեղծենք, նաև ընդհանուր կրթական մակարդակը բարձրացնենք, մարդկանց մտածելակերպը փոխենք: Նաև փակ բաժին կար այս հանդիպմանը, որտեղ քննարկել ենք կոնկրետ ծրագրեր՝ կապված Հայաստանի անվտանգության, տնտեսության զարգացման հետ: Բավական երկար հանդիպում է եղել:

– Կոնկրետ ինչպիսի՞ քայլեր եք իրականացնելու Հայաստանում կառավարման գործընթացում, տարբեր ոլորտներում նրանց ներգրավելու համար: Դրա համար օրենսդրական նոր կարգավորումնե՞ր են պետք:

– Գիտեք, առանձնապես սպասելու անհրաժեշտություն էլ չկա: Կարծում եմ՝ առաջին լավ քայլը կլինի, որ ԿԳՄՍ նախարարն իրենց հետ հանդիպի և ներգրավվի այս գործընթացին: Պրակտիկ քայլը դա է, դրանից հետո պետք է արդեն ավելի ֆունդամենտալ քայլերի մասին մտածել, ինչպիսիք են լրջագույն օրենսդրական բարեփոխումները, փոփոխությունները Գիտությունների ազգային ակադեմիայում, որպեսզի այն դառնա իսկապես գիտություն, կրթություն ստեղծող մարմին:

– Դժգոհություններ էին հնչում Ռուսաստանի հայերի կողմից, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարը եկավ, հանդիպումներ եղան, բայց այդպես էլ միս ու արյուն չստացան մեր քննարկումները: Ձեր հասցեին ուղղված քննադատություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Առաջին անգամ եմ լսում նման մեղադրանքներ: Ես իրենց հետ հանդիպելուց հետո անում եմ այն, ինչ որ ինձնից հասնում է, որի ապացույցը մեր իրականացրած ծրագրերն են, որոնք մենք քայլ առ քայլ իրագործում ենք, բայց չպետք է մոռանալ, որ մինչև կորոնավիրուսը մենք ընդամենը 1 ամիս ժամանակ ենք ունեցել, որից հետո Covid-ի պատճառով կապը, բառիս բուն իմաստով, կտրվել է շատ համայնքների հետ: Դրանից հետո էլ պատերազմը եղավ, ես չգիտեմ, թե ինչից են բողոքում, կոնկրետ ինչ ծրագիր է եղել, որը մենք մատուցել ենք ու չենք զբաղվել: Երկրորդը, այդ ամբողջ համակարգում գործող մի մարդ եմ, և նույնիսկ ամենալավ ծրագրերը, որոնց վերաբերյալ համաձայնություններ ենք ձեռք բերում, հետո ես պետք է ամբողջ համակարգով անցկացնեմ: Դա շատ հեշտ գործ չի:

– Ավելի շատ ԱՄՆ-ից ու Եվրոպայի՞ց է ցանկությունը գալ Հայաստան ու մասնակից լինել երկրի զարգացմանը, թե՞ Ռուսաստանից էլ կա:

– Չէի ասի, թե միայն Արևմուտքից է, Ռուսաստանից էլ կան:

– Մյուս կողմից հիմա շատ է խոսվում, որ պատերազմից հետո արտագաղթը մեծ թափ կստանա: Այս մասով մտահոգություններ կա՞ն, հաշվարկներ արվո՞ւմ են:

– Մենք չենք անում այդ հաշվարկները, բայց ընդհանուր տրամադրվածությունը զգացվում է և դա կապված է պատերազմի հետևանքով անվտանգության զգացման խաթարվածության հետ: Այսինքն՝ մարդկանց մոտ հարց է առաջացել՝ արդյո՞ք երկիրը պաշտպանված է, արդյո՞ք իրենց երեխաների ապագան պաշտպանված է և այլն: Ես չեմ էլ ուզում մարդկանց մեղադրել: Իհարկե, այդ տրամադրությունները որոշ չափով խուճապային են, բայց մարդկանց պետք է անվտանգության նոր տեսլական ներկայացվի, որը կփարատի իրենց անհանգստությունները: Նշեմ, որ սա հիմնված չի որևէ հարցման վրա, այլ զուտ մարդկանց հետ շփումների, խոսակցությունների վրա, որոնց բոլորս ականատես ենք:

Սփյուռքի կառույցները որքանո՞վ են աջակցում ձեզ, կառավարությանը՝ ձեր ծրագրերի իրականացման համար:

– Նայած Սփյուռքի կառույցներ ասելով ինչ ենք հասկանում: Շատ կառույցներ շարունակում են իրենց աջակցությունը: Այն կառույցները, որոնց հետ ի սկզբանե շատ սերտ համագործակցում էինք, շարունակում ենք համագործակցել նույն թափով: Կան կառույցներ, օրինակ, կոնկրետ Ռուսաստանում, որոնք կոնկրետ անձանց հետ են կապված, անհատների վերահսկողության տակ են գտնվում, դրանց հետ, իհարկե, շատ դժվար է աշխատելը այս պահին, կամ նույնիսկ անհնար է: Սփյուռքում կան կառույցներ, որոնք կոնկրետ կուսակցության հետ են կապված, որոնց հետ պարզ է, որ աշխատանքը դժվարացել է: Բայց ասել, որ Սփյուռքի հետ աշխատելու մեծ խնդիր կա, կառույցները չեն աշխատում մեզ հետ, այդպես չի, բարեբախտաբար:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը նամակներ ստանո՞ւմ է Սփյուռքից Հայաստանում կառավարության փոփոխության հետ կապված:

– Նամակներ ստանում ենք կոնկրետ կառուցողական առաջարկներով: Վարչապետի հրաժարական տալու հետ կապված նամակներ չենք ստացել: Պատերազմից հետո այդպիսի անհեթեթ ու անպատասխանատու կոչեր կային, որոնք շատ կոնկրետ կուսակցական շրջանակներից էին: Բայց վաղուցվանից նման բան չենք ստացել:

– Առցանց տիրույթում այդ հանդիպումները, քննարկումները շարունակակա՞ն են լինելու:

– Իհարկե, անպայման: Հիմա շատ հանդիպումներ են տեղի ունենում, որոնք չենք կարող լուսաբանել իրենց բնույթի պատճառով: Հավատացեք, շատ ավելի շատ ու արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում, քան պատկերացնում եք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում