Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Իրանը կարող է միանալ ռուս-թուրքական հակաամերիկյան համաձայնությանը, ինչն աղետալի կլինի Հայաստանի համար

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանահայ լրագրող և քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

Պարոն Շահմուրադյան, ինչպե՞ս են Իրանում ընդունում մոսկովյան հանդիպման արդյունքները։ Խոսվում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, բայց դեպի Իրան որևէ ճանապարհի ապաշրջափակման մասին խոսք չկա։

– Ինչպես արդեն նախապես հայտարարվել էր, արցախյան պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Չնայած ակնկալվում էր՝ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվեն հրադադարից հետո պատերազմող կողմերի միջև ռազմագերիների, զոհվածների մարմինների և անհետ կորածների ու պատանդների փոխանակման և տեղահանվածների ու պատերազմական փախստականների վերադարձի ու վերաբնակեցման և այլ հումանիտար հարցեր, սակայն եռակողմ հայտարարությունն ուղղված էր Կովկասյան տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակի ստեղծմանը՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով՝ ընդունված համատեղ հայտարարության մեջ ասված է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Սակայն հայտարարության մնացած մանրամասն դրույթներում խոսք չկա Իրանի հետ տրանսպորտային ճանապարհների, փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասին: Սա նշանակում է, որ Մոսկվայի և Թուրքիայի միջև կայացած փոխհամաձայնության արդյունքում կողմերը փաստորեն շրջանցում են Իրանին և փորձում են Ադրբեջանի մասնակցությամբ նոր տրանսպորտային ենթակառուցվածքներ կառուցել ու շահագործել Իրանի գլխավերևում գտնվող Կովկասյան տարածաշրջանը: Սա, անկասկած, չի համընկնում Իրանի տարածաշրջանային շահերին, ինչպես նաև չի կարող ապահովել Իրանի և Հայաստանի համատեղ շահերը տարածաշրջանում: Իրանի տեսակետից, Կովկասյան տարածաշրջանում և Իրանին հարակից շրջաններում ցանկացած համաձայնագիր կամ փոխհամաձայնությունների իրականացում պետք է բավարարի բոլոր կողմերի շահերը:

Չնայած մինչ այժմ Իրանի պետական պաշտոնյաների կողմից ոչ մի անդրադարձ չի եղել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը և հրապարակված հայտարարությանը, սակայն կարծում եմ՝ այս հարցին հակադարձելու են Արևմտյան շահագրգիռ որոշ երկրներ և մասնավորապես Իրանը՝ հաշվի առնելով իր հյուսիսային հարևան Հայաստանի տրանսպորտային, առևտրական և անվտանգության իրավիճակի վրա այդ խնդրի բացասական հետևանքները, ինչը նաև չի բխում Իրանի տարածաշրջանային և ռազմավարական շահերից: Իրանը Հայաստանին դիտում է որպես ԵԱՏՄ երկրների շուկաներ մուտք գործելու տարանցիկ կարևոր ճանապարհ և մեծ ծրագրեր է մշակել Կովկասյան տարածաշրջանում և Միջին Ասիայի երկրներում իր տնտեսական, առևտրային և էներգակիրների փոխանցման գծերի նախագծերում ազդեցիկ դերակատարություն ունենալու և իր ռազմավարական ազդեցության գոտին ընդլայնելու համար: Ուրեմն շուտով ականատեսը կլինենք Իրանի համարժեք արձագանքին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին, որը ոչնչով չի բխում Իրանի տարածաշրջանային և միջազգային շահերից:

– Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են համատեղ ՀԷԿ կառուցել, որը կգտնվի սահմանին և կաշխատի իրանական գազով։ ԻրանԱդրբեջան հարաբերությունների ամրապնդման ֆոնին ի՞նչ պետք է անի Հայաստանը հայիրանական հարաբերությունների ամրապնդման համար։

– Իրանը ձգտում է ամրապնդել իր տնտեսական հարաբերությունները հարևանների հետ և վերջիններիս կոչ է արել օգտվել այս հնարավորությունից և ամրապնդել իրենց առևտրային հարաբերությունները Թեհրանի հետ:

Էներգափոխանակման գծերի միջանցքների զարգացումը և երկկողմ ու բազմակողմ առևտրատնտեսական համագործակցությունների ընդլայնումը Իրանի քաղաքականության բաղադրիչներից են համարվում տարածաշրջանում իր ներկայությունը ամրագրելու համար: Իրանը Հարավային Կովկասում իր էներգետիկ քաղաքականությունը առաջ տանելու համար ունի նաև երկու լուրջ մրցակիցներ՝ մի կողմից ավանդաբար Ռուսաստանը, և մյուս կողմից՝ այժմ արցախյան պատերազմից հետո գեոպոլիտիկ փոփոխություններից հետո դրան ավելացել է Թուրքիան, որի դերը, կշիռը և նշանակությունը գնալով ավելի է մեծանում Հարավային Կովկասում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի դերը թուլանում է տարածաշրջանային հավասարումներում և աշխարհաքաղաքական գործընթացներում: Իրանի և Ադրբեջանի էներգետիկ և առևտրական համագործակցությունները նորություն չեն, ինչպես նաև Հայաստանի և Իրանի նույն ոլորտի կապերն ու համագործակցությունները վերջին 30 տարիների ընթացքում: Սակայն ինչը այժմ կարևորվում է՝ այն է, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի աջակցությամբ փորձում է նոր հավասարումներ ձևավորել Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչն իր հերթին համաձայնեցված է Ռուսաստանի շահերի հետ, և բոլորը մեկտեղ միտված են Իրանի դերակատարությունը և ներկայությունը թուլացնել տարածաշրջանում: Հետևաբար` այս վտանգավոր խաղից դուրս չմնալու համար Հայաստանը պետք է փորձի ոչ միայն Իրանի հետ ստորագրված նախկին համագործակցության պայմանագրերը օր առաջ կյանքի կոչել, այլև ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում սպասվող փոփոխությունների ֆոնին, Հայաստանը պետք է իր երկկողմ և բազմակողմ առևտրական և էներգետիկ համագործակցությունները խորացնի հարևան Իրանի հետ, մի կողմից օգնելով Իրանին ԱՄՆ-ի տնտեսական ծանր պատժամիջոցներից ազատվելու համար, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ռուսաստանի փոխհամաձայնության, Հայաստանի համար անբարենպաստ պայմանները թեթևացնելու և միջազգային մեկուսացումից դուրս գալու համար:

Թուրքիան և Ռուսաստանը աստիճանաբար դառնում են ռազմավարական գործընկերներ ԱՄՆ-ն տարածաշրջանից դուրս բերելու իրենց ջանքերում: Իսկ Իրանը, եթե չկարողանա ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ ՀԳՀԾ-ի և պատժամիջոցները չեղարկելու հարցերով նպաստավոր համաձայնության գալ, ապա անհավանական չի թվում, որ Իրանն էլ կփորձի միանալ ռուս-թուրքական հակաամերիկյան համաձայնությանը, ինչն իրոք աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

Թուրքիայի նպատակն է աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ՝ նվազեցնելու համար ԱՄՆ ազդեցությունը Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջաններում: Իսկ Հայաստանը, եթե չկարողանա իր հարաբերությունները բալանսավորել Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, ապա առաջին հերթին կարող է Թուրքիայի տարածաշրջանային նկրտումների զոհը դառնալ: Հետևաբար` Հայաստանը պետք է անհապաղ վերականգնի իր ուժերը և փորձի առևտրական, տնտեսական, տրանսպորտային և, հատկապես, Իրան-Հայաստան ռելսային կամ ցամաքային ճանապարհաշինության և գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համատեղ նախագծերի իրականացման ոլորտներում լուրջ աշխատանք տանել իր քայքայված տնտեսությունը վերականգնելու համար: Վերջապես չպետք է մոռանալ, որ երկրների քաղաքական և ռազմավարական հարաբերությունների և բարեկամության ամրագրման հիմնական գործոնը հանդիսանում են տնտեսական փոխկապակցված շահերը, որտեղ գոնե Իրան-Հայաստան վերջին 30-ամյա հարաբերություններում նշանակալիորեն զգացվում է այդ բացը: Այժմ պահն է, որ Հայաստանը լուրջ քայլեր ձեռնարկի Իրանի հետ իր առևտրական, տնտեսական, էներգետիկ և քաղաքական հարաբերությունները վերանայելու և առավել ամրագրելու ուղղությամբ: Ուստի, թուրք-ադրբեջանական տանդեմը և ռուս-թուրքական համաձայնության վտանգները չեզոքացնելու և Հայաստանի հետպատերազմյան տնտեսական ճգնաժամը մեղմելու և տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունն ի նպաստ Հայաստանին փոփոխելու համար, Իրանի հետ տնտեսական և առևտրական հարաբերությունների առավել խորացման ջանքերի ֆոնին, Հայաստանը, կարծում եմ՝ լրջորեն նաև պետք է մտածի Մեղրիի ազատ տնտեսական գոտում հայ-իրանական նախաձեռնությամբ նավթաքիմիական գործարանի կառուցման և Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթուղու վերակառուցման նախագծերի իրականացման հնարավոր գործնական միջոցների կիրառման և միջազգային շահագրգիռ ձեռնարկությունների ներդրումների ներգրավման ուղղությամբ:

– Պարոն Շահմուրադյան, ռազմագերիների հարցով որևէ պայմանավորվածություն վերջին հանդիպումով հնարավոր չեղավ ձեռք բերել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Սկզբից էլ կարելի էր ենթադրել, որ ռազմագերիների, զոհվածների և անհետ կորածների փոխանակման օրակարգով Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը միայն պատրվակ էր ռուս-թուրքական համաձայնեցված պլանները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անմիջական ներկայությամբ Մոսկվայում քննարկելու, իսկ ես կասեի՝ պարտադրելու համար: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի համար գերիների և զոհվածների մարմինների կամ անհետ կորածների և պատանդների փոխանակման հարցը այնքան էլ հետաքրքիր թեմա չէ, որի համար Իլհամ Ալիևը պատրաստ լիներ մեկնել Մոսկվա և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այստեղ պետք է գտնել Թուրքիայի ձեռագիրը՝ ուղղված Ադրբեջանին և Ռուսաստանին: Նոյեմբերի 10-ին կայացած հրադադարի հայտարարության դրույթներում արդեն գերիների փոխանակման հարցը մտցվել և վերջին երկու ամիսների ընթացքում, քիչ թե շատ, ռուս խաղաղապահների, միջազգային հումանիտար կառույցների և Միջազգային կարմիր խաչի կողմից այս հարցը, լավ թե վատ, կարգավորվում էր: Ավելին, որքան տեղյակ եմ, հայկական բանակի կողմից մեծ թվով ադրբեջանցիներ չեն գերեվարվել պատերազմի ընթացքում, որի համար Իլհամ Ալիևը մտահոգված լինի, իսկ պատերազմից հետո նման դեպքեր հաճախ են եղել ադրբեջանական ագրեսոր և հրադադարը բազմիցս խախտող ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ, որը համարժեք պատասխանի չի արժանացել Հայաստանի բանակի և Արցախի պաշտպանության բանակի կողմից, ինչը ևս մտածելու տեղիք է տալիս: Չնայած պատերազմի ընթացքում բոլորն ականատես եղան, որ նույնիսկ Ադրբեջանը անտեսում էր հայկական բանակի կողմից ադրբեջանցի զոհված զինծառայողների մարմինները պատերազմի գոտուց տարհանելու կոչերը: Ինչևէ, այստեղ էական հարցը Թուրքիայի կողմից Ռուսաստանի և Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումն է, որպեսզի օր առաջ Անկարան կարողանա պատերազմի հաղթանակից ստացված պտուղները քաղել և նախքան Իրանի և Արևմուտքի և, մասնավորաբար, ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա մեծացող ճնշումները, իրականացնել Հարավային Կովկասում Նախիջևան-Ադրբեջան մայրուղու կառուցման պլանը և Բաքվից դեպի Թուրքիա, ապա Եվրոպա էներգակիրների փոխադրման հարավային խողովակագծի կառուցման նախագիծը:

Թուրքիան և մասամբ Ադրբեջանը, զգալով իրենց հաղթանակի ժամանակավոր լինելը և օգտագործելով Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի թուլությունը, փորձում են առավելագույն շահերը կորզել արցախյան պատերազմի արդյունքներից և արագորեն իրականացնել իրենց տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և քաղաքական նպատակները տարածաշրջանում:

Անկասկած, արցախյան պատերազմի ընթացքում մեծաթիվ կորուստներ ունենալով Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող մի երկրի համար, որի տնտեսությունը փաստորեն զգալիորեն հենված է գյուղատնտեսության վրա, անչափ կարևոր է աշխատուժի և մարդկային սակավաթիվ ռեսուրսների վերադարձը տնտեսական և արդյունաբերական ասպարեզ, իսկ Թուրքիայի նման ուժեղ դաշնակից ունեցող և նավթային արդյունաբերության հիման վրա Ադրբեջանը, հստակ է, նման խնդիր չի կարող ունենալ, հետևաբար՝ զգալով Հայաստանի խոցելի կետը, Իլհամ Ալիևը փորձում է գերիների հարցը ձգձգելով, քաղաքական դաշտում նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա Թուրքիայի առավելապաշտական պահանջները Հայաստանին պարտադրելու համար: Այս համատեքստում Հայաստանը պետք է ուղղակի և անընդմեջ դիմի միջազգային հումանիտար կազմակերպություններին, Եվրոպայի համապատասխան կառույցներին և արաբական ու իսլամական աշխարհի կրոնական կառույցներին՝ գանգատ ներկայացնելով Ադրբեջանի դեմ, մարդասիրական օրենքները խախտելու, գերիներին խոշտանգելու, պատանդների նկատմամբ հանցագործություն իրականացնելու, մարդու իրավունքները և իսլամական օրենքները խախտելու մեջ՝ Ադրբեջանին դատապարտելու և նրանց ճնշման լծակները թուլացնելու նպատակով:

Ի լրացումն այս ամենի և ավելի մեծ մասշտաբով, պետք է ասել, որ Հարավային Կովկասում ուժերի համաշխարհային և տարածաշրջանային մրցակցության ապագան, անկասկած, ապագայում ավելի կթեժանա, և կմեծանա լարվածությունը: Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի կտրուկ բախումը, մի կողմից Ռուսաստանի, և մյուս կողմից Արևմուտքի և Թուրքիայի միջև կարող է դժվարացնել այս տարածաշրջանում միջազգային համագործակցության ձևավորումը: Ուստի, Հայաստանը պետք է փորձի տարածաշրջանային և միջազգային ուժերի մրցակցության դաշտում հավասարակշռությունը պահպանելով և մոտենալով Իրանին ապահովել իր անվտանգությունն ու պահպանել ռազմավարական և տնտեսական շահերը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում