Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դավիթ Յուրչենկոյի որոշումը հօգուտ Հայաստանի…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարիերան կշարունակի Հայաստանում՝ Երևանի «Ալաշկերտում»։ Անցյսլ տարվա հունվարի սկզբին Դավիթ Յուրչենկոն պայմանագիր էր կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ։ Մոտ երկու ամիս առաջ, սակայն, Յուրչենկոն հեռացավ ղազախական թիմից։ Մամուլում նշվում էր, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը կվերադառնա Ռուսաստանի առաջնություն։ Մասնավորապես, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայությունով հետաքրքրված էին մի քանի ռուսական ակումբներ։ Նշենք, որ Յուրչենկոն հանդես է եկել «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում:

2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում: «Անչափ ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնելու այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը»,- նշել էր Յուրչենկոն։

Վերջինիս խոսքերը վկայում են, որ հայազգի դարպասապահը տարիներ շարունակ երազել էր կրել մեր հավաքականի մարզաշապիկը։ Ու փաստորեն Յուրչենկոյի երազանքը իրականություն դառնալուց զատ՝ իրականություն դարձավ նաև հազարավոր երկրպագուների երազանքը. մեր հավաքականը հաղթեց ընտրական մրցաշարում։

«Առաջին լրատվական»-ի վարկածով՝ Յուրչենկոն 2020 թվականի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստն է։ Վստահաբար կարող ենք ասել՝ եթե չլիներ Յուրչենկոն, մեր հավաքականը հաղթող չէր դառնա C դիվիզիոնի ենթախմբում։ Բոլոր հանդիպումներում Հայաստանի հավաքականը Յուրչենկոյի շնորհիվ փրկվել է բազմաթիվ գոլերից։ Բացառությամբ Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջին հանդիպման՝ մյուս 5 խաղերում դրական արդյունքի ենք հասել մասնավորապես այս դարպասապահի վստահ խաղի շնորհիվ։ Ավելին, ընտրական 6 հանդիպումներում Յուրչենկոն թույլ չտվեց որևէ կոպիտ սխալ։ Ռոման Բերեզովսկուց հետո Հայաստանի հավաքականը վերջապես ունի բարձրակագ դարպասապահ, որը, ինչպես ընդունված է ասել, թիմի կեսն է։ Ուստի Յուրչենկոն միանգամայն արժանի էր Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ դառնալուն։

Վստահաբար կարող ենք ասել նաև, որ Յուրչենկոն նման տպավորիչ ելույթներից հետո կարող էր հայտնվել ռուսական կամ այլ բարձրակարգ լիգաները ներկայացնող թիմերում։ Այնուամենայնիվ, 34-ամյա դարպասապահը որոշում կայացրեց հօգուտ Հայաստանի։ Ի դեմս Յուրչենկոյի՝ Հայաստանի առաջնությունում հանդես կգա հայազգի բարձրակարգ դարպասապահ։ Ողջունելի է նաև «Ալաշկերտի» քայլը, որը տարիներ շարունակ իր կազմում ներգրավում է հայաստանցի բարձրակարգ ֆուտբոլիստների։

Հավանականությունը մեծ է, որ Յուրչենկոն կարիերան կավարտի հենց Հայաստանում։ Նա արդեն 34 տարեկան է և դժվար թե ապագայում ցանկություն կամ հնարավորություն ունենա խաղալու այլ երկրների առաջնություններում։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին այս դարպասապահը կարող է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ դարպասապահներին։ Խաղային այս օղակում մենք գրեթե միշտ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Հայկական ֆուտբոլի դպրոցը դարպասապահներ պատրաստելու հարցում ըստ էության աչքի չի ընկել։ Հետևաբար բարձրակարգ դարպասապահների առկայությունը բարձրակարգ թիմերում հնարավորություն է տալիս որոշակիորեն բարելավելու մթնոլորտը։

«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար: Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» 18 միավորով երրորդն է և պայքարում է չեմպիոնի կոչման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում