Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Ալիևին Ռուսաստանում մերժել են, նա հասկացել է՝ իր հաղթանակն ամրագրում չի ստանում. Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը։ Պարզ դարձավ, որ չի հաջողվել լուծել հայ գերիների վերադարձի հարցը։ Ինչո՞ւ, Ձեր կարծիքով՝ Մոսկվայի ջանքե՞րն են անբավարար։

– Գերիների հարցը պետք է դիտարկել ընդհանուր 4-5 հարցերի շրջանակներում, որի համար տեղի են ունենում այս հանդիպումներն ու քննարկումները։ Որպեսզի ճիշտ հասկանանք իրավիճակը, թե ինչու չի լուծվում գերիների հարցը կամ լուծվում է մեծ դժվարությամբ, պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համատեքստի հարցերից մեկն է։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ընդհանուր կետերն ամրագրվեցին առանց կոնկրետությունների։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ անպայման անհրաժեշտ է պատասխանատվություններ կամ ժամկետների հստակեցում։ Բայց ադրբեջանական կողմը դրան չէր գնում, իրեն դասում էր որպես հաղթական կողմում հայտնված սուբյեկտ։ Հիմա այդ հոգեբանությամբ Ադրբեջանը փորձում է կոնկրետ հարցեր առաջ քաշել։ Վերջնական կետը՝ իրավաբանորեն ինչ-որ կերպ հաստատել ու ամրագրել այդ իրավիճակը։ Բայց դա տեխնիկապես հնարավոր չէ։ Ասենք, խաղաղապահ, բայց իրականում կա հզոր ռուսական ռազմական բազա, որը գնալով զարգանում է, ճանապարհներ է ուզում, կոմունիկացիաներ Ադրբեջանի տարածքով։ Այս  իրավիճակում իսլամաբադյան «եռյակը» հասկանում է, որ դա իրենց համար պարտություն էր։ Քարոզչական կողմը եթե անտեսենք, ապա հիմքում ոչինչ չկա։ Իրենք հասկանում են, որ այս իրավիճակում իրավաբանորեն ինչ-որ բան պետք է ձեռք բերեն, որովհետև ցանկացած հաջորդ զարգացում ի վնաս Ադրբեջանի է։ Ադրբեջանը հասկանում է, որ իր ժամանակավոր տակտիկական գործընկերը մինչև վերջ իր կողքը կանգնած չէ, ամեն ինչ բերելու է շատ ավելի վատ իրավիճակի։ Ոգևորության ալիքը անցել է, ու նա ընդամենը իր տարածքում է ռազմական գործողությունների հաղթական կողմ, որը ամրագրում չունի։ Դրա համար սեղանին դրված քննարկումները հիմնականում չորս ուղղություն ունեն։ Առաջին՝ եկեք այս իրավիճակում սահմանների ճշտումների հարցը իրավաբանորեն, պայմանագրային կերպով կամ դեմարկացիայով ճշգրտենք։ Երկրորդ՝ իրենք դնում են միջանցքի հարցը։ Այստեղ շատ կետեր կան, բայց հիմնականը ճանապարհային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է։ Երրորդ հարցը Արցախի  կարգավիճակի հարցն է։ Պարզ է, թե ինչ է ասում Ադրբեջանը՝ մշակութային ինքնավարություն ինչ-որ շրջաններում, որտեղ ապրում են հայեր։ Եվ չորրորդ հարցը՝ հայկական կողմի համար ամենակարևորը, գերիների ու անհետ կորածների հարցը։

Այս իրավիճակում Ռուսաստանը կտրականապես մերժեց Ադրբեջանին՝ ինչ-որ պայմանագրի ստորագրման առումով։ Այսինքն՝ ինչ-որ տեղ Ռուսաստանի նախագահն իր վրա վերցրեց Հայաստանի համար ոչ բարենպաստ հարցերից հրաժարվելու առաքելությունը։ Ալիևը սիրում է դերասանություն անել, բայց իրականում Ռուսաստանից  շատ վատ տրամադրությամբ գնալը հենց  սրա պատճառով էր։ Նա գալիս էր այդ հարցերի հստակեցման համար։ Մտածում էր, որ Հայաստանի վարչապետի նկատմամբ հոգեբանական ճնշումն այնքան մեծ է, որ այս հարցում ինքը հաջողություն կգրանցի։ Իմիջիայլոց, այս հարցում արտաքին աշխարհի աչքերում շատ բացասական ազդեցություն է ունենում նաև Հայաստանում առկա իրավիճակը։ Մենք հասկանում ենք, որ կան պայքարի տարբեր մեթոդներ, անընդհատ պետք է հասարակությանը մտցնել ընկճախտի մեջ, հոգեբանական ճնշումներ գործադրել։ Վատ է ժողովրդի մեջ սերմանել այդ պարտվողական իրավիճակը ու անընդհատ ներքին խժդժություններ առաջացնել։

– Ի դեպ, Հայաստանում այս փուլում շատ ակտիվ է վարչապետի հրաժարականի պահանջը ամենատարբեր կողմերից։ Ի՞նչ կարծիքներ կան այս իմաստով Մոսկվայում։

– Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է։ Ռուսաստանն ուզում է ինֆորմացված լինել, թե այս իրավիճակում ինչ որոշումների կգնա Հայաստանի իշխանությունը։ Կլինե՞ն արդյոք օրենսդրական ու սահմանադրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ավելի լավ ընտրություններ կազմակերպելու։

Հասկանում ենք՝ շատերն են շահագրգռված, որ մթնոլորտը լարվի, բայց ժողովրդի կրիտիկական հատվածը այսօր հակված չէ ու չի ուզում գնալ կտրուկ շրջադարձային փողոցային պայքարների։ Մի կողմից՝ չի հավատում, մյուս կողմից՝ չի հասկանում իրավիճակն ամբողջ խորությամբ։ Ռուսաստանում դիրքորոշումն այսպես է՝ դա ներհայաստանյան հարց է, մենք չենք խառնվում, ներսում ինչ ուզում եք՝ արեք։ Կան տարբեր մարդիկ, որոնք  իրենց դիրքավորում են որպես ռուսամետ։ Շատերը նույնիսկ չափն այնքան են անցնում, որ ռուսների մոտ այս ստրկամիտ պահվածքը դրական չի ընկալվում։ Այդ քծնանքը երկու աստիճանով անցնում է նույնիսկ այն սահմանը, որ կար իրենց իշխանության օրոք։ Միանգամից ասեմ՝ դա ոչ մի լավ բան չի տալիս, ու ոչ մի գործնական քայլ չի լինելու Ռուսաստանի կողմից։

Դառնալով գերիների հարցին, որն այսօր շատ շահարկվում է հենց այդ ուժերի կողմից, նշեմ, որ Ռուսաստանում Ալիևին հստակ ասել են՝ շանտաժի լեզուն այս հարցում անթույլատրելի է, որովհետև այս ամեն ինչը կբերի վերևում նշված չորս հարցերի քննարկման կասեցման։ Հայկական կողմը այս հարցի շուրջ ճիշտ դիրքորոշում է  որդեգրել՝ պնդելով, որ գերիների ու անհետ կորածների հարցը պետք է առաջնային լուծում ստանա։ Մի իրավիճակ է, երբ ադրբեջանցիները թույլ չեն տալիս ոչ Կարմիր խաչին, ոչ ռուսական կողմի որոշ զինվորական, բժշկական մասնագետների գտնել այդ մարդկանց դիակները։ Այսինքն՝ անում են ամեն ինչ, որ լարվածությունը մեծանա, հայկական կողմն էլ մնա անորոշության մեջ։ Այս հարցում կան մի քանի ենթակետեր: Առաջինը՝ ռազմական գերիները, որոնք մնացել են գերեվարության մեջ։ Ադրբեջանը հասարակական տիրույթում աննորմալ թվեր է հրապարակում, բայց իրականում քննարկումները գնում են մոտավորապես 172 ճշտված ռազմագերիների մասին։ Կան նաև քաղաքացիական անձինք։ Ադրբեջանն ասում է՝ պետք է հասկանանք, թե այդ մարդիկ ովքեր են՝ դիվերսանտնե՞ր են, թե՞ այլ։ Գուցե իր տարածքում  դատարանով հարցը լուծի, հետո  «բարի կամք» դրսևորի, համաներում անի ու տա։ Ռուսաստանը կատեգորիկ կերպով է հարցը դնում ՝բոլորը բոլորի դիմաց։ Թղթի վրա ապաշրջափակումը կարող է լինել, բայց կոնկրետությունը՝ տրանսպորտային ուղիներ, միջանցքներ և այլն, չի կարող լինել, քանի դեռ Բաքուն այդ վարքագիծն ունի։

Կան չճշտված տեղեկություններ, որ կան մարդիկ, որոնք հայտնվել են այն կողմի անտառներում, բայց գերեվարված չեն։ Այսինքն՝ այսօրվա դրությամբ ադրբեջանցիները նրանց գտնել, ձերբակալել չեն կարողացել։ Սա կարող է շատ հետաքրքիր զարգացումների բերել։ Թե՛ հայկական կողմը և թե՛ ռուսական կողմը «գետնի» վրա այս հարցը փորձում են լուծել։ Իմիջիայլոց, Ադրբեջանն ասում է՝ իբրև կան շատ մարդիկ, որոնք չեն ցանկանում վերադառնալ, բայց պարզ է, որ սա աբսուրդի ժանրից է  ու շանտաժի քաղաքականության շարունակություն։

– Դուք նշեցիք, թե Մոսկվայում կա կարծիք, որ Հայաստանի իշխանափոխության հարցը Հայաստանի ներքին խնդիրն է։ Այժմ մի իրավիճակ է, որ ընդդիմության դաշտում հանդես եկող 17 ուժերը ևս դեմ չեն ստորագրված համաձայնագրին ու ըստ էության Մոսկվայի համար վտանգ չեն ներկայացնում։ Սա ինչ-որ բան փոխո՞ւմ է։

– Պարզ է, որ  նրանց ասածները քաղաքական «ճկունության» դրսևորում են։ Ռուսաստանն էլ է հասկանում, որ իրենք ոչ մի նոր բան չեն ասում, սկզբունքային դիրքորոշում էլ չունեն։ Ասում են՝ մենք գանք, մենք ավելի լավը կլինենք։ Ցանկացածն էլ կարող է ասել, որ ինքն ավելի տղա է եղել, բայց դա իշխանության գալու կատեգորիա չէ։ Իշխանության գալու միակ եղանակը ազատ ու արդար ընտրություններն են։ Իրենք գիտեն, սակայն, որ ընտրություններով չեն կարող գալ իշխանության։ Ես չեմ խոսում նույնիսկ նրանց հռետորաբանության մասին։ Հասկանում եմ, որ կա քաղաքական պայքար, բայց իրենք բոլոր հնարավոր ու անհնար սահմանները անցել են, դրա համար էլ բոլոր նորմալ քաղաքական ուժերը նրանցից առանձնանում են, ժողովուրդն էլ նրանց հանդեպ «սառում» է։ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքն էլ հստակ է նրանց հանդեպ։ Իրենց մրցավազքը հիմա այն է, թե ով ավելի սուր ու ռադիկալ մեկնաբանություններ կանի։ Իհարկե, նրանց մեջ էլ կան բանական, տրամաբանություն ունեցող մարդիկ, բայց հիմնական հատվածը հույսը դրել է մարդկանց  հիպնոսացնելու ու հոգեբանական ճնշումներ գործադրելու վրա։ Իրավիճակը փոխվել է, մարդիկ էլ իրենց կապերն ունեն ու ճշմարիտ իրավիճակը հասկանում են, չեն տրվում սադրանքների ու չեն ենթարկվում նրանց հոգեբանական ճնշումներին։

– Բայց չենք կարող հերքել, որ իշխանությունն էլ չունի այն վստահությունը, որ կար 2018-ին։

– Բնական է, որ  այլևս այն վիճակը չէ, ինչ 2018-ին։ Դրա համար  այժմ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ։ Ընդ որում, բարեփոխումներ թե՛ ուժային համակարգում, թե՛ մնացած բոլոր ոլորտներում։ Իհարկե, խայտառակ տապալումներ եղան կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում։ Այս  հարցերը պետք է ինչ-որ կերպ լուծումներ ստանան: Խայտառակ կադրային քաղաքականություն է. նախկինների խնամի, բարեկամ, հարս… ի՞նչ գործ ունեն կառավարման համակարգում։ Հասկանում ենք, որ Հայաստանն իր մասշտաբներով փոքր երկիր է, բայց դա չի կարելի բերել հասցնել խայտառակ իրավիճակի։ Այնքան անուններ կարող ենք հրապարակել, որ ամենառադիկալ ասողները նույնիսկ կարող են զարմանալ: Այս կազմով ու այս իրավիճակով շարունակել չի կարելի։ Համարձակություն է պետք  ունենալ,  ներքին շատ լուրջ  քննարկումներ անցկացնել ու գնալ այդ բարեփոխումներին։ Ֆանտաստիկ բաներ են տեղի ունենում՝ մարդու եղբայրը կամ քույրը մի ճամբարում է, ինքը հույժ կարևոր փաստաթղթերի հետ է աշխատում։ Չի կարելի մարդկանց անընդհատ ծիծաղեցնել ձեր որոշումներով ու նշանակումներով, մեկին մի տեղից մյուսը տանել։

Այսօրվա դրությամբ ինչ Հայաստանում կատարվում է, նույնիսկ ինչ պետք է կատարվի՝ բոլորը իմանում են։ Սա խայտառակություն է, չափուսահմանը անցել ենք։

Այնուամենայնիվ, վաղ թե ուշ  իմ նշած չորս կետերի հետ կապված քննարկումները շարունակվելու են։ Իմացեք, որ անպայման այդ աշխատանքային խմբերը ստեղծվելու են։ Անպայման խաղի մեջ է մտնելու ԵԱՀԿ-ն։ Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծված է, բայց Ռուսաստանը հակադարձում է դրան՝ հարցը լուծված չէ։ Պարզապես այս հարցում չենք գնում խորացման, որ ժամանակավոր խաղաղության պայմանավորվածությունները թուրքական ու ադրբեջանական կողմը չխախտի։ Բայց բոլորը հասկանում են, որ հաջորդ քայլը նորից լինելու է պատերազմական գործողությունները։ Կա Իրանի խնդիր՝ Իրանի սահմանի ռադիոլոկացիոն բազաների հետ կապված։ Իրանը շատ լավ հասկանում է այս խնդիրները ու այժմ սպասում է Միացյալ Նահանգների նոր նախագահի հաստատմանը, բանակցությունների նոր փուլին, երկխոսությանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը պետք է հստակ սահմանային հարցերը դնի սեղանի վրա։ Ոչ մի դեմարկացիա, ոչ մի համաձայնագիր չի լինելու՝ հատկապես Ադրբեջանի այս սարն իմն է, այս քարն իմն է սկզբունքով։ Ռուսական կողմն էլ է տարակուսանքի մեջ։ Չխառնվելով Հայաստանի գործերին, բայց միաժամանակ մեծ զարմանք է առաջացնում, թե ինչու հայկական բանակը, ՀՀ սահմանապահ զորքերը հստակ առաջ չեն գնում ու կանգնում այդ գծերի վրա։ Ի՞նչ է կատարվում։ Հայաստանը պետք է գնա ու կանգնի այնտեղ, պետք չէ վախենալ ոչ մի բանից։ Այսօրվա դրությամբ միայն Ադրբեջանն է վախենում ռազմական գործողությունների նոր առաջքաշումից։ Մենք հստակ պետք է հասկանանք՝ ամեն հաջորդ քայլը Ադրբեջանի համար լինելու է պարտվողական։ Հաղթանակի ալիքն անցել է, հաջորդիվ ՀՀ զինվորները, սահմանապահները պետք է կանգնած լինեն մեր գծերի դեմ դիմաց։ Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչու դա չի կատարվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում