Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 24715-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 520531-ի, հունվարի 15-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով, նոր դեպքերի աճը կազմել է 0.7 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 27636-ով: Ընդամենը բուժվել է 2909680 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր է գերազանցում է վարակման հայտնաբերված դեպքերին:
Ապաքինվածների ընդհանուր բաժինն աճել է մինչեւ 82.6 տոկոս:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 555-ով՝ մեկ օր առաջվա 570-ի դիմաց՝ մինչեւ 64495: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1.83 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: