Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Ապաշրջափակման շուրջ ոգևորվածությունն անտեղի է. Կարճաժամկետ կտրվածքով դա անիրատեսական է

Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ աշխատանքային խումբ ձևավորել, որն էլ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը։ Պայմանավորվածության իրագործումից հետո Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային ու ավտոճանապարհային կապ հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ Սյունիքով, Նախիջևանի, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիայի հետ։

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության  գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկա փուլում իրատեսական չի համարում ճանապարհների ապաշրջափակումը, հետևաբար Հայաստանի տնտեսության վրա դրա տնտեսական բաղադրիչի ազդեցության մասին վաղ է խոսելը: «Որքան էլ հայտարարություն է ստորագրվել, ժամանակացույց կա որոշակի, բայց այս հարցն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, քան տնտեսական։ Սա ավելի շատ քաղաքական հարց է։ Ճիշտ է, ճանապարհների հնարավոր ապաշրջափակումը կարող է շատ լավ ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա, բայց, կրկնում եմ, դեռ վաղ է խոսել դրա մաիսն։ Կապրենք կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Կիրակոսյանը։

Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը կարճաժամկետ կտրվածքով իրատեսական չի համարում ճանապարհների ապաշրջափակումը և պնդում է, որ վաղ է դրա համար ուրախանալը և տնտեսական առավելությունները մատնանշելը. «Երկարաժամկետ կտրվածքում գուցե դա կյանքի կոչվի, բայց հիմա վաղ է դրա մասին խոսելը։ Հիմա շատ անտեսանելի են Հայաստանի սպասվող օգուտները, շահեկան իրավիճակը։ Եթե մենք լինեինք կայուն զարգացումների մեջ, խաղաղ իրավիճակում, ապա այս հեռանկարը կարող էր խոստումնալից լինել։ Բայց այսօր այնքան իրարամերժ, անվստահելի, անորոշ վիճակում ենք, որ ճանապարհների հնարավոր ապաշրջափակումն այնքան էլ ոգևորիչ չէ»,- ասաց տիկին Թադևոսյանը՝ հավելելով, որ դա ասում է, քանի որ հարցն ավելի շատ ունի քաղաքական բաղադրիչ:

«Միայն տնտեսականի վրա հիմնվելով և դրա վրա կառուցելով քաղաքական դիվիդենդներ՝ կարծում եմ, այնքան էլ լուրջ չէ։ Թերևս քաղաքական խնդիրները կարգավորվելուց հետո նոր կարելի է  խոսել դրա մասին։ Սա այն իրավիճակն է, որ տնտեսականը չի թելադրում քաղաքական զարգացումներ։ Ավելի շուտ հակառակն է՝ քաղաքական որոշումներ և դրանից բխող տնտեսական հնարավորություններ, օգուտներ։ Հետևաբար կարծում եմ, որ ժամանակավրեպ է հիմա դրա մասին խոսելը»,- ընդգծեց տնտեսագետը։

Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ ապաշրջափակման կյանքի կոչվելուց հետո Հայաստա՞նն ավելի շատ օգուտներ կստանա, թե՞ դրանով ներկա պահին առավելապես շահագրգռված, հետաքրքրված են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։  «Հիմա շատ դժվար է  խոսել օգուտներից։ Այն, որ մյուս կողմերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, զգալի օգուտներ կունենան, շատ ակնհայտ է, բայց թե Հայաստանը որքանով կարող է օգտվել այդ ենթակառուցվածքներից, որքանով Հայաստանը պատրաստ կլինի դրան՝ ժամանակի հարց է։ Իհարկե,  տարիներ անց, երբ մենք ոտքի կանգնենք, ուժեղանանք, առաջընթաց ապահովենք, ապա միգուցե կարողանանք ինչպես հարկն է օգտվել այդ ենթակառուցվածքներից, բայց այսօր, այս իրավիճակում խոսել ապագա ձեռքբերումներից՝ այն պարագայում, երբ չգիտենք, թե քաղաքական ինչպիսի զարգացումներ կունենանք, տնտեսական զարգացումներ կլինեն, թե ոչ՝ դժվար է գնահատական տալ սպասվողին։ Կարծում եմ, որ այս պահին ապաշրջափակման շուրջ ոգևորվածությունն անտեղի է»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում