Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս որևէ բանակցային ուժ ներկայացնել. Սարգիս Շահինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա)։

 Պարոն Շահինյան, Մոսկվայի այցից առաջ մտավախություններ ունեիք ստորագրվելիք փաստաթղթի հետ կապված։ Հանդիպումից հետո մտահոգությունները փարատվե՞լ են, թե՞ ոչ։ Մասնավորապես, բաց է մնացել ռազմագերիների հարցը։

– Մտահոգիչ չէ, անընդունելի է. չէր կարելի, որ որևէ փաստաթուղթ որևէ ձևով աջակցություն ունենար հայկական կողմից, քանի դեռ լուծված չէ ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու վարչապետը հասկանալով, որ այլևս որևէ տեսակ բանակցության ուժ չունի, գնում է բանակցելու: Դրա պատճառներից մեկն այն է, որ ինքը ոչ միայն պարտված կողմի վարչապետն է, այլ հենց ամբողջ վարչակազմի ներկայացուցիչն է, որը պարտվեց ոչ միայն պատերազմի դաշտում, այլև իր կազմակերպչական և համակարգի խնդրի հետ կապված հարցերում, ինքը չի կարող այլևս որևէ բանակցային ուժ ներկայացնել: Դա է պատճառը, որ ես որևէ անձնական հակազդեցություն չունենալով նրա հանդեպ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այլևս ինքը չպետք է ներկայանա որպես բանակցող, որովհետև իր առջև ինչ դրվի, ինքը ստիպված պիտի լինի ստորագրել, ինչպես արեց հունվարի 11-ին: Սա մեզ համար միմիայն բացասական հետևանքներ է ունենալու:

Սփյուռքը որքանո՞վ է համարժեք արձագանքում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Շատերն այդ արձագանքը իներտ են համարում, դա ինչո՞վ է պայմանավորված:

– Սփյուռքի լռությունը պայմանավորված է անզորությամբ, որովհետև զրուցակից չկա: Որևէ ինստիտուտ այսօր ի վիճակի չէ Սփյուռքի հետ զրուցելու: Միակ ինստիտուտը, որ մի քիչ այդ հնարավորությունը տալիս է, ՀՀ նախագահի աշխատակազմն է, բայց ոչ վարչապետի աշխատակազմը և ինքը վարչապետը, ոչ էլ խորհրդարանի նախագահը: Այս երկու ինստիտուտները բոլորովին ի վիճակի չեն երկխոսություն փնտրելու և պատրաստ չեն զրուցելու Սփյուռքի հետ: Սփյուռքն ուրիշ ճար չունի, քան նախաձեռնություններ ստեղծել, հավաքական կամ փորձագիտական կարծիքներով հանդես գալ, ինչն էլ անում է: Բայց ինչ էլ անենք, եթե չունենանք զրուցակից, որը պատրաստ է ընդհանրապես գաղափարներ ստանալու, խորհրդի ու խրատի մասին ընդհանրապես չխոսենք, ոչինչ չի ստացվի: Վարչապետը որևէ ձևով ի վիճակի չէ և պատրաստ չէ դրան, ի՞նչ առաջարկենք: Առաջարկենք, որ օդում մնա՞:

– Վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում լրջագույն փոփոխություններ են անելու, պետք է զարգացում տեղի ունենա այս իրավիճակը հաղթահարելու համար: Կարծում եք՝ այս իշխանությունը չի՞ կարող դա իրականացնել:

– Վարչապետի պատրաստակամությունը ընդհանրապես պայմանավորված չէ մարդկանց հետ խոսելու, դատական համակարգում վիճակը փոխելու խնդրով: Պայմանավորված է միմիայն ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց կողմից խրատներ ստանալու իր անձնական պատրաստակամությամբ: Բայց ինքը այդ մոդուսի մեջ չէ: Դրա մեջ չէր պատերազմի ընթացքում, այդ մոդուսի մեջ չէր նոյեմբերի 9-ին և այդ մոդուսի մեջ չէ դրանց հետևած քայլերի ընթացքում: Դա նման է նրան, որ տան սավանները փոխենք, որ ավելի լավ կարողանանք քնել, բայց դու փոխվե՞լ ես մտքիդ մեջ: Ինքն իր մտքի մեջ չի փոխվում, և ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ իրենից այդ բանը պահանջելը, որովհետև ինքն ի վիճակի չէ, ինքն այդ ճկունությունը չունի, այդ հանգստությունը չունի: Եվ դրա համար է, որ ինքն այլևս ճիշտ տեղում չէ:

Հիմա կա օրենսդրական նախաձեռնություն, որը հնարավորություն կտա, որ Սփյուռքի ներկայացուցիչները նշանակվեն Հայաստանում նախարարներ, փոխնախարարներ: Սա կարո՞ղ է փոխել իրավիճակը երկրում:

– Դա չի կարևորը: Խնդիրն այն չէ, որ Սփյուռքի ներկայացուցիչները դառնան պաշտոնյա, խնդիրն այն է, որ Հայաստանում պետք է լինի իսկապես ազգային վարչակազմ՝ սկսած օրենսդրից: Պետք է խոսել այն մասին, թե Սփյուռքում ապրող հայերը որքանով իրավունք ունեն ՀՀ քաղաքացի լինել, և որքանով իրավունք ունեն քվեարկելու և քվեարկվելու: Խոսենք այն մասին, որ այդ պլատֆորմը, որ ստեղծվելու է, ոնց պետք է կարողանա պատրաստել այդ նյութերը և, ամենակարևորը, որ ինձ ամենից շատ հուզում է, ոնց պետք է դրանցից սնվի թե՛ վարչապետը, թե՛ վարչակազմը: Եթե այդ մեխանիզմները չլինեն, պարապ բան է ընդհանրապես պաշտոնի մասին խոսելը: Մեկը նախարար դառնա, մյուսը՝ մեկ այլ պաշտոնյա, դա ոչ մի բան չի փոխելու, եթե համակարգը չփոխվի:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծավալուն հոդվածը, որտեղ խոսվում է Չորրորդ հանրապետության մասին:

– Չեմ կարող մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել, բայց տեսնելով իր քայլերը, ես պետք է ասեմ, որ գուցե այս ամբողջ չեղած համակարգի մեջ միակ անձնավորությունն է, միակ ինստիտուտն է, որ ի վիճակի է ստեղծված վիճակի մասին նստել ու խորհել: Ոչ միայն նախագահն ինքը, այլ ամբողջ աշխատակազմը, որովհետև այնտեղ կան մարդիկ, որոնք ի վիճակի են թե՛ խորհելու, թե՛ գործելու, սակայն նրանք գործադիր պատասխանատվություն չունեն: Դա գալիս է նրանից, որ մեր Սահմանադրությունը այդ հարցում սարսափելի խոցելի է: Երբ խոսում ենք սուպերվարչապետության մասին, կարևոր խոցելի կետերից մեկը հենց դա է: Փաստացի քարտ-բլանշ է տրված վարչապետին, որ կարող անել այն, ինչ ուզում է: Եթե թարսի պես Նիկոլ Փաշինյանի նման մի մարդու հանդիպենք, որը ոչ աջ, ոչ ձախ է նայում, դա շատ վատ է: Խնդիրն այն չէ, որ նա չի շեղվում իր ուղուց, այլ այն, որ նա ճիշտ խորհուրդներ չի փնտրում: Մենք գործ ունենք մեկի հետ, որը սիստեմիկ խնդիր ունի, մենք հավասարակշռված վարչապետ չունենք: Սա իմ ամենամեծ մտահոգությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում