Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Գերիների հարցում Մոսկվան չի գնա այնպիսի լուծումների, որոնք Բաքվի հետ լարվածություն կստեղծեն

Ստեղծված իրավիճակում բոլորը փորձում են Հայաստանից կորզել առավելագույնը, և տեսակետ է հնչում, որ գերիների հարցը Բաքվի և Մոսկավայի համար շանտաժի միջոց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միմյանց հանդեպ՝ ինչ-որ կարգավորումների հասնելու, այդ թվում նաև խաղաղապահների հարցի համատեքստում:

Արտաքին քաղաքական և ներքաղաքական զարգացումների շուրջ «Առաջին լրավական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց. «Գերիների հարցը որպես խաղաքարտ է դիտարկվում ոչ միայն Բաքվի և Մոսկվայի, այլ նաև Անկարայի համար: Բաքուն ու Անկարան այս հարցը որպես խաղաքարտ դիտարկում են Մոսկվայի հանդեպ՝ նոյեմբեր 9-ից հետո ստեղծված իրավիճակում դիրքային պայքարի համատեքստում, որովհետև որքան էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ռուս-թուրքական համագործակցության դրևսրում և արդյունք էր, այնուամենայնիվ, այդ պայմանավորվածությունը ռուսների և թուրքերի դեպքում մարտավարական երևույթ է, և ռազմավարական իմաստով ակնհայտ է նրանց դիմակայությունը: Այդ դիմակայությունը տեղափոխվել է Կովկաս, այս ապտերազմը ևս դրա վկայությունն էր: Դիրքային պայքարը շարունակվում է: Ցանկացած խաղաքարտ Մոսկվան և Անկարան փորձելու են խաղարկել մինչև վերջ: Այս դեպքում հայ գերիների հարցը նաև Ադրբեջանի համար էլ, անշուշտ, խաղաքարտ է, և փորձելու են այն օգտագործել այնքան, որքան կկարողանան»:

Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսասատանը դիտարկում է հետևյալ հեռանկարը՝ Կովկասը բերել տարածաշրջանային համակեցության մի ռեժիմի՝ թուլացնելով հակամարտության տրամաբանությունը և ակնկալելով, որ այդպես ավելի կկարողանա ամրապնդել իր ներկայացվածությունն Արցախում, կկարողանա որոշակի որակ հաղորդել իր ռեգիոնալ դերին և կկարողանա տարածաշրջանում չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը, եթե տարածաշրջանում խաղաղ պայմաններ ստեղծվեն:

Բադալյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ երբ խաղը ագրեսիվ տրամաբանությամբ է գնում, Արևմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող և թուլացող ՌԴ-ն դառնում է ավելի նվազ կենսունակ Թուրքիայի հետ հարաբերություններում: «Ռուսները թուրքերի հետ պայմանավորածության են գնում, որովհետև ստիպված են գնալ դրան, եթե գնան դիմակայության ռեժիմով, ապա նրանց գործողությունների ճկունության հնարավորությունն ավելի քիչ կլինի:

Մեր գերիների հարցը, ցավոք սրտի, այս նոր իրավիճակում դարձել է դիրքային պայքարի կարևոր խաղաքարտ: Ռուսաստանը շատ լավ պատկերացնում է, որ համակեցության ռազմավարության տրամաբանությունը հնարավոր է Հայաստանից պահանջի որոշակի քաղաքական զիջումներ, կարիք լինի, որ Հայաստանը ինչ-ինչ համաձայնություններ տա այդ ռեժիմը առավել արդյունավետ դարձնելու համար, և Ռուսաստանը, ըստ երևույթին, դիտարկում է, որ գերիների հարցում Հայաստանին արվելիք աջակցությունը կարող է ունենալ քաղաքական գին, և այդ գինը ստանա Երևանից որևէ համաձայնության տեսքով, ինչն այնքան էլ նպատակահարմար չի դիտվի՝ Հայաստանի շահերից ելնելով:

Բաքվի հետ գերիների հարցով ավելի կոշտ խոսելը Ռուսաստանի համար նպատակահարմար չէ: Մոսկվան գուցեև ցանկանա օգնել Հայաստանին, բայց չի գնա այնպիսի լուծումների, որոնք Բաքվի հետ լարվածություն կստեղծեն: Ռուսաստանը խուսափում է թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի հետ լարվածությունից, վախենում է նոր էսկալացիայից, ինչը կբերի նրա ճկունության և ազդեցության անկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում