Թուրքիայի արտգորնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է ermenihaber-ը:
Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով #TekMilletİkiDevlet («Մեկ ազգ, երկու պետություն») հեշթեգը:
«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,- գրել է Չավուշօղլուն:
Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները: