Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի զարմիկին բանտարկություն է սպառնում մայր-թագուհու մանկության տանը հյուրի նկատմամբ սեռական ոտնձգությունից հետո: Հարբած արիստոկրատն ամրոցում ներխուժել է զոհի ննջասենյակ, այնուհետև փորձել է պատռել նրա գիշերազգեստը և համբուրել:
Խոսքը, ըստ Daily Mail-ի, 34-ամյա Սայմոն Բոուզ Լայոնի մասին է: Նա արդեն խոստովանել է իր մեղքը Թագավորական դատարանում:
Սայմոն Բոուզ Լայոնը՝ Սթրաթմորի և Քինգհորնի ներկայիս կոմսը, բարձրաշխարհիկ միջոցառում է կազմակերպել մայր-թագուհու մանկության տանը՝ Գլամիս ամրոցում: Այնտեղ նա հարբած վիճակում ներխուժել է հյուրի ննջասենյակ, քաշքշել է նրան, ասել, որ ցանկանում է սիրավեպ ունենալ նրա հետ, փորձել է պատռել նրա գիշերազգեստը, և այդ ամենը տևել է ավելի քան 20 րոպե:
Դատարանում կոմսն ասել է, որ այդ ամենն արել է ալկոհոլի ազդեցության տակ և արդեն ներողություն է խնդրել իր զոհից: Սակայն նրան զիջումներ չեն արել և բերման են ենթարկել: Այժմ արիստոկրատին բանտ է սպառնում: