Push Doctor-ի գլխավոր բժիշկ մասնագետ Դեն Բանստոնը բացատրել է, թե ինչպես կարելի է իմանալ, արդյոք անձը վարակվել է առանց ախտանիշների կորոնավիրուսով՝ գրում է Express-ը:
«Հնարավոր ախտանիշները շատ են, և դժվար թե նույնը լինեն յուրաքանչյուր մարդու մոտ, բայց սովորաբար ներառում են հոգնածություն, գլխացավեր և մկանների կամ հոդերի ցավեր», – ասել է Բանստոնը:
Նա հավելել է, որ եթե մարդն առանց պատճառի անընդհատ իրեն ուժասպառ է զգում, ապա սա կարող է նաև վկայել կորոնավիրուսով վարակված լինելու մասին: