Sunday, 24 01 2021
Sunday, 24 01 2021
22:15
ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 25 միլիոնը
Տեղեկատվության հանդեպ հավատի իսպառ ոչնչացման գործում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև ընդդիմությունը
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները հնարավոր է՝ ուղերձ են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին
21:50
Բրազիլիայում վթարի է ենթարկվել ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը
Սուտ է, Մակրոնը նման բան չի հայտարարել հայ համայնքի հետ հանդիպմանը
21:30
Վերա Բրեժնևան բացահայտել է «Վիագրայից» հեռանալու իրական պատճառը
IT ոլորտը պետք է դուրս գա իր շրջանակներից և մտնի այլ ոլորտներ
Հետպատերազմյան Հայաստանի տնտեսական զարգացումները. Սեմինար-քննարկում՝ «Հանուն հանրապետության» կուսակցության գրասենյակում
21:10
Կա նման հարց. Մակունց
Բայդենի գնահատականը Արցախում Թուրքիայի արածին
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է. կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ
Բժիշկ Կոմարովսկին կորոնավիրուսով վարակման ռիսկը նվազեցնելու միջոց է անվանել
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
ԱՄՆ-ն պետք է «իր վրա փորձի» դեսպանատան հրապարակումներն ի պաշտպանություն բողոքի ակցիաների. Պեսկով
Բժիշկ Կոմարովսկին բացատրել է, թե ինչու են մարզիկներն ավելի ծանր տանում կորոնավիրուսը
19:30
Գիտնականները պարզել են հակամարմինների առկայության դեպքում COVID-19-ով կրկնակի վարակվելու պատճառը
19:15
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքից ծուխ է բարձրացել
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
18:30
TikTok-ի օգտատերն ամուսնու դավաճանությունը բացահայտելու հեշտ միջոց է մատնանշել
Կորոնավիրուսը Վրաստանում. 546 նոր դեպք
Իրանը մտադրություն չունի խաղաղապահ գործունեություն ծավալելու. ինչ սպասել Զարիֆի տարածաշրջանային այցից
17:50
Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը
ԼՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրելն ընդդիմության ավելի մեծ խաղի մաս է
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 658 մարդ
Կոռուպցիոն ռիսկեր՝ վարորդական իրավունքի նոր վկայական ստանալու կարգում
Ինչպե՞ս զսպել Պուտինի Ռուսաստանին․ Foreign Affairs (ԱՄՆ)
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
16:45
Երկու ժանգոտ մահճակալով բունկերը վաճառքի է հանվել 25000 ֆունտ ստեռլինգով
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

ԲՀԿ-ն և «Լուսավորը» վախենում են, որ նոր ընտրություններում չեն հավաքի այնքան ձայն, որքան ունեն այսօր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Անդրադառնանք «Իմ քայլի» հանդիպմանը վարչապետի հետ և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ արտգործնախարարի հանդիպմանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

– Վարչապետի հետ հանդիպմանն «Իմ քայլը» քննարկել է մոսկովյան այցի շրջանակում հայտարարության հետ կապված որոշ հարցեր, նաև մանրամասների է տեղեկացել: Քննարկել ենք նաև մեր առաջիկա քաղաքական անելիքները, քննարկվել են ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

– Ենթադրում եմ, որ քննարկվել է նաև մեզ համար ամենացավոտ հարցը՝ ռազմագերիների խնդիրը. ի՞նչ է դրել Ադրբեջանը մեր առջև, որ չենք համաձայնվել, և հիմա Ադրբեջանը շահարկում է ռազմագերիների վերադարձի հարցը:

– Ըստ էության, ռազմագերիներին առնչվող հարցի քննարկման մասին պաշտոնական հայտարարություն արդեն հնչել է, լրահոսում բավականաչափ տեղեկատվություն կա այդ մասին, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե քաղաքական թիմը ամբողջ ներուժով ինչպես է կարողանում հասցեագրել խնդիրը, և այստեղ կարևորվում է նաև արտգործնախարարի հետ հանդիպումը: Անհրաժեշտ է նաև խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակներն օգտագործել և առաջ մղել այդ հարցը: Ինչպես վարչապետը, այնպես էլ արտաքին գործերի նախարարը թե՛ իրենց հանրային ելույթներում, թե՛ մեզ հետ հանդիպումների ժամանակ նշել են, որ առաջնահերթություն է ռազմագերիների հարցը: Սա որևէ կերպ չի կարող ետին պլան մղվել:

– Եվ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ԱԺ-ի և հատկապես քաղաքական մեծամասնության հասցեին հնչում է մեղադրանք, որ լիազորությունները և իրենց խողովակները լիարժեք չեն օգտագործվում:

– Վստահեցնում եմ, որ դա այդպես չէ, ոչ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, այլ նաև բոլոր պատգամավորները, ովքեր հնարավորություններ ունեն բարեկամական խմբերի շրջանակում կամ պատվիրակությունների ղեկավարներ են, բոլորն աշխատում են այդ ուղղությամբ:

– Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է համաձայնագրի կետերը, ինչո՞ւ չենք արձագանքում:

– Արձագանք կա նաև արտգործնախարարության կողմից, արձագանքի մեջ կարևորագույն դրույթն այն է, որ եթե Ադրբեջանը ռազմագերիների հարցը կապում է այլ գործընթացների հետ, ապա պետք է հստակ արձանագրել, որ մասնավորապես հունվարի 11-ին ընդունված հայտարարության իրագործման քայլերի առումով 8-րդ կետի չկատարելն առաջացնելու է առնվազն դժվարություններ: Այդ հայտարարության ամենակարևոր հատվածն այն է, որ դրա արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է փոխվստահություն, իսկ ռազմագերիների առկայության պարագայում չի կարող լինել փոխվստահություն:

– Բայց մենք շարունակում ենք ենթարկվել համաձայնագրի մյուս կետերի իրագործմանը:

– Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հայտարարության 8-րդ կետը կյանքի կոչելու համար:

– Մենք կարող ենք կանգնեցնել պրոցեսը՝ ասելով, որ այս կետի իրագործումից հետո ենք քննարկում մյուս կետերի առաջմղումը:

– Արտգործնախարարն այսօր նշեց, որ ռազմագերիների վերադարձը հեշտ գործընթաց չէ, և այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրվում, որպեսզի խնդիրը դրական լուծում ստանա:

– Արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Հայաստանի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան, ինչպե՞ս եք դա պատկերացնում:

– Պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների միջոցով:

– Վարչապետի հետ նաև ներքաղաքական հարցեր եք քննարկել, արտահերթ ընտրությունների հարցը քննարկվե՞լ է:

– Նախ պետք է հասկանանք ընդդիմադիրների դիրքորոշումն այս առնչությամբ:

– Ընդդիմադիրներն ասում են՝ ի՞նչ արտահերթ ընտրություններ, նախ իշխանությունը տվեք, հետո մենք ընտրություններ կանցկացնենք, որովհետև դուք անվստահելի եք այս հարցում:

– Հետաքրքիր երևույթ է տեղի ունենում նորանկախ ՀՀ պատմության մեջ, առաջին անգամ է, որ ընդդիմությունը սկսում է շարժում և չի պահանջում արտահերթ ընտրություններ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, նրանք դեմ են արտահերթ ընտրություններին: Կարելի է ենթադրություններ անել, թե ինչու է, օրինակ, ընդդիմությունը պահանջում իշխանափոխություն, բայց արտահերթ ընտրություններին դեմ է: Կարելի է կռահել, որ այն ընդդիմությունը, որ հայտնվել է խորհրդարանում՝ նաև աջակցելով հեղափոխությանը, այսօր դեմ է արտահերթ ընտրություններին, քանի որ մտավախություն ունի, որ արտահերթ ընտրությունների պայմաններում միգուցե չեն կարողանա հավաքել այնքան ձայներ և ունենալ այնքան պատգամավորական տեղեր, որքան ունեն այսօր:

– Կարծում եք դա՞ է նրանց մտավախությունը:

– Ես ունեմ այդպիսի ենթադրություն, և կարծում եմ միայն ես չէ, որ ունեմ այդպիսի տպավորություն: Հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն, բայց չի ուզում արտահերթ ընտրություններ:

– Մեկնաբանություններից մեկն այն է, որ իշխանությունը պարտվել է պատերազմում, ինչու պարտվողի հետ գնալ ընտրությունների:

– Խոսում են մեթոդների մասին՝ ստվերում թողնելով նպատակը: Ընտրությունների նպատակը լեգիտիմության ճշգրտումն է, թե որ ուժերն ունեն լեգիտիմություն խորհրդարանում հայտնվելու համար: Քաղաքական մեծամասնությունը դեմ չէ ճշգրտելու, պարզելու, թե ինչպիսի լեգիտիմություն ունի իշխանությունը և դրա տարբերակը համարում է արտահերթ ընտրությունների գնալը:

– Երբևէ քննարկե՞լ եք կառավարության, վարչապետի խմբակցության փոփոխության հարցը:

– Մեր խմբակցությունում չկա հարց, որը քննարկելի չլինի: Այն առաջարկը, որը մեզ ներկայացնում է ընդդիմությունը, մեզ համար ընդունելի չէ, քանի որ դրանով փորձ է կատարվում շրջանցել քաղաքացու ազատ կամարտահայտությունը, դիրքորոշումը և կարծիքը. դա հնարավոր է ճշտել միայն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում