Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Հայ գերիների հարցը պետք է միջազգայնացվի․ վարչապետն անելիք ունի

«Հնարավոր է, որ դա պատահականություն է, իսկ եթե պատահականություն չէ, ապա սադրանք է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, հայկական կողմն ունի ծանր վիրավոր. այդ խախտումը գրանցվել է մոսկովյան հանդիպումից առաջ:

«Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը դժգոհ է եղել մոսկովյան հանդիպման օրակարգից»,- նշեց Արշակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախում, բացի Ադրբեջանի Զինված ուժերից, այլ զինված ուժեր չպետք է լինեն: «Ադրբեջանը պահանջում է, որ պետք է լինի ադրբեջանական սահմանապահ ուժ, որը կգրանցի ելումուտը: Այս պահանջը արձանագրված չէ հայտարարության տեքստում: Սադրանք են անում, որ այդ հարցը դառնա օրակարգային հարց: Մեր խնդիրն է նոր օրակարգ թելադրել, և ներառել, օրինակ, ԼՂ կարգավիճակի հարցը»,- նշեց Ազատ Արշակյանը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Թուրքիան հայտարարություն է արել այն մասին, թե իրենք փորձելու են ձևավորել այնպիսի միջավայր, որ առանց ռուս խաղաղապահների հնարավոր լինի համակեցություն ապահովել Արցախում. Թուրքիան նկատի ունի առանց հայերի մասնակցության համակեցությունը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մոսկովյան 4-ժամյա քննարկմանը հավանաբար հարցերի ավելի լայն շրջանակ է քննարկվել, քան հանրայնացվել է: «Հնարավոր է, որ քննարկվել է նաև Արցախի կարգավիճակի հարցը: Հիշենք՝ Ալիևը հայտարարեց, որ այս պատերազմը լուծեց հակամարտության հիմնական հարցը, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ կա  Արցախի կարգավիճակի խնդիր»:

Ռ. Ղևոնդյանի դիտարկմամբ՝ սադրանքներ իրականացվելով՝ Ադրբեջանը փորձում է փոքր քայլերով ցույց տալ, որ սեփական օրակարգն արդեն իրողություն է:

«Պետք է պատրաստվել հաջորդ պատերազմին»,- ընդգծեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո կրակոցները միանգամից չեն դադարում: Նրա խոսքով՝ չպետք է տեղիք տալ պրովոկացիաներին, այլ պետք է հակափաստարկներ ներկայացնել և առաջ տանել սեփական շահերը:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ պետք է դատի տալ Ադրբեջանին՝ էթնիկ հայերի իավունքները ոտնահարելու համար:

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին, Ազատ Արշակյանն ընդգծեց, որ գերիների հարցը պետք է միջազգայնացվի. «Վարչապետն անելիք ունի. նա պետք է բոլոր դեսպաններին հրավիրի և քննարկի մեր գերիների հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում