Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սիրտ-կրծքային կենտրոնում՝ հայտնում է Rai News 24-ը:
Պատճառը պլանային ստուգումն է, և մի քանի օրից քաղաքական գործիչը տուն կվերադառնա:
2020-ի աշնանը 84-ամյա Բեռլուսկոնին վարակվեց կորոնավիրուսով: Քաղաքական գործիչը խոստովանեց, որ որոշ ժամանակ իրեն վատ էր զգում և վախենում էր իր կյանքի համար: Նա հիվանդությունն անվանել էր «դժոխային»: