Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

Արա Աբրահամյանը ո՞վ է, որ նման կերպ արտահայտվի. Նա մինչև այսօր պարտքեր ունի․ Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկին Համբարձումյան, պատերազմից հետո տնտեսության զարգացմանն ուղղված ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն։ Նախկին իշխանության մաս կազմող հարուստները ի՞նչ պիտի անեն, իշխանությունն ինչպե՞ս պետք է աշխատի այս մարդկանց հետ։

– Նախ՝ իշխանությունը պարտավոր չէ նրանց հետ աշխատել, նրանք վաղուց պետք է պատասխանատվության ենթարկված լինեին։ Նախկին իշխանություններն էլ՝ ի դեմս 17 կուսակցությունների, պետք է գնան տանը նստեն։ Նրանք փորձում էին մինչև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կյանքի կոչումը հասնել վարչապետի հրաժարականին, բայց, ինչպես տեսնում եք, չստացվեց, որովհետև ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ իրենք ով են։ Եվ դրա համար այսօր բնակչության 80 տոկոսը կանգնած է իշխանության կողքին։ Եվ եթե նրանք ցնցումներ չառաջացնեն, տնտեսական ճգնաժամը կկարգավորվի. թողնենք գերիների և անհետ կորածների հետ կապված վարչապետը աշխատի։ Բա իրենց մտավորական համարողները… մտավորակա՞ն է Արմեն Գրիգորյանը, որ հրապարակում հայտարարում է՝ «Ով չի գա, վրեն գա», նման բառապաշարով խոսո՞ղն է մտավորական։

Մենք գիտակցում ենք ամեն ինչ, մենք պատրաստ ենք տնտեսական ճգնաժամը վերացնելու։ Ես այդ ուղղությամբ եմ աշխատում։ Մոտակա օրերին ներդրողներ կգան Հայաստան, գալու են Էմիրաթներից և Հնդկաստանից, նաև Իրանից։

– Հետպատերազմյան իրավիճակը ներդրողներին հետ չի՞ պահում ներդրումներից։

– Չէ՛, հետ չի պահում։ Միակ մտահոգությունը, անհանգստությունն այն է, որ մնա այս վարչապետը, որովհետև նախկինների ժամանակ այդ ներդրողները եկել են, նրանք իրենց «փայն» են ուզել, իրենց սխեմաներն առաջարկել։ Ես ասել եմ, որ վարչապետը երբեք չի տա հրաժարական։ Մենք բոլորս պատրաստ ենք ընտրության։ Իսկ այդ 17 կուսակցությունների շուրջ որևէ մարդ չկա, ամբոխ է, և եթե այս ամբոխը թողնի, երկիրը առաջ կգնա։ Երեկ չէ առաջին օրը օդանավակայան էին փակում։ Մարտին Ամիրխանյանի մայրը հիմա գտնվում է Թուրքիայում, հիմա ո՞վ է դավաճան՝ Մարտի՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա կինը՝ Գայանեն, աշխատում է Քոչարյանի շտաբում։ Լավ կլինի իր մորը բերի Թուրքիայից, նստեցնի տանը և նոր գոռա՝ «Նիկոլ, դավաճան», իրականում իրենք են ծախված դավաճաններ։

– Ձեր նշած ներդրողները տնտեսության ո՞ր ճյուղերում են ցանկություն հայտնել ներդրումներ իրականացնելու։

– Հիմնականում արդյունաբերության ուղղությամբ։ Հիմա նրանք մտածում են՝ ինչ ծավալի ներդրում անեն, որքան գումար ներդնեն, հետո կայցելենք նաև վարչապետին։ Իմ ներդրումները բոլորը դրսում են, դրա համար ես դրսից կարող եմ ներգրավվել։ Նախագահը երեք առաջարկ է անում, որ անպայման նոր իշխանություն պետք է լինի և այլն, հարց՝ իսկ ո՞ւր էր ինքը պատերազմի ժամանակ, երբ ֆինանսապես նաև լավ շրջապատ ունի, բայց չկարողացավ զենք բերել, չկարողացավ դա անել, հիմա կանգնում է ժամանակավոր իշխանության մասին է խոսում: Մենք ունենք իշխանություն, որը լեգիտիմ իշխանություն է, և փոխելու անհրաժեշտություն չկա, իսկ ինքը թող մնա իր թագուհու կարգավիճակում։  Այդ 17 կուսակցությունները չկարողացան անգամ 5000 հոգի հավաքել, բերում են մտավորականներ, որոնք Սովետաշենի ապրանք են։ Մտավորականը ո՞ւր էր երեսուն տարի, Շուշանը ինքը լածիրակ է, Փաշինյանին է ասում, ինքը ո՞վ է, որտեղից եկել է՝ թող այնտեղ էլ գնա։ Պետք է նայել նրա անցյալը, գեները։ Իր անցյալը շատ լավ գիտենք և այնքան բան կարող ենք ասել, լռում ենք։ Կարծում եմ՝ այս հարցում վարչապետը շատ մեղավոր է, թող փոխի դատական համակարգը, չփոխվի դատական համակարգը, կործանված ենք մենք, եթե մոտակա ժամանակահատվածում չփոխի, բոլորս իր դեմ ենք դուրս գալու։

Ով է Ռուբիկ Վարդազարյանը՝ ԲԴԽ նախագահ, նա հայտնի կաշառակեր է, դա բազմիցս եմ ասել։ Կարելի՞ է նման կերպ վարկաբեկել քննիչներին։ Դատարանները չեն կալանավորում, դատավորները կարծում են, որ հիմա նրանք ամեն ինչ կանեն, որ  վարչապետը գնա, իրենք հներին կբերեն, և ծառայում են նրանց։ Եթե չփոխվի դատական համակարգը, մի քանի ամիս հետո ժողովուրդը դուրս կգա իր դեմ։ Վարչապետը պետք է մաքրի իր թիմը, ճիշտ մարդկանց չկարողացավ նշանակել պաշտոնների, բայց շատ լավերը կան, որ կարելի է բերել և նշանակել։ Կարծում եք՝ կոռուպցիան վերացե՞լ է, ներքին օղակներում էլի այն կա։ Չեն թողնում վարչապետին գլոբալ հարցերի մասին մտածի։ Արա Աբրահամյանը ո՞վ է, որ նման կերպ արտահայտվի, մինչև այսօր պարտքեր ունի՝ մարդկանց աշխատեցրել է, գումարը չի տվել, Քոչարյանի ժամանակ վտարված էր Հայաստանից, Սերժի ժամանակ եկավ, հիմա նման կերպ է իրեն պահում։

– Կարծում եք՝ Փաշինյանի դեմ ակցիան Արա Աբրահամյա՞նն էր կազմակերպել։

– Միանշանակ, և տեսանք՝ քանի հոգի էին, ծիծաղելի մասսա։ Բա ինչո՞ւ 30 տարի չէիք խոսում, գայիք Հայաստանում ապրեիք, փողերը ներդնեիք Հայաստանում։ Ես եթե Պուտինի տեղը լինեի, կվտարեի բոլոր հայերին, կասեի՝ գնացեք ապրեք այնտեղ և խոսեք։ Եվ եթե բոլորով վերադառնային և Հայաստանում ապրեին, էսպես չէր լինի։
Նաիրա Զոհրաբյանը աղաղակում է, ի՞նչ է, վախենում է այլևս «Դոլչե Գաբանա» չհագնի՞, որովհետև Ծառուկյանը չի կարողանա այդքան աշխատավարձ վճարել։ Ի վերջո, թողեք խաղաղություն լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում