Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և նրա նախորդը՝ պաշտոնաթող Հռոմի պապ պատվավոր Բենեդիկտոս 16-րդը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:
«Ես կարող եմ հաստատել, որ Վատիկանի Պետությունում շարունակվող պատվաստումների ծրագրի շրջանակներում կորոնավիրուսի պատվաստման առաջին չափաբաժինը տրվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին և պատվավոր Հռոմի պապին», – ասել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
Հռոմի պապը 84 տարեկան է, նրա նախորդը՝ 93 տարեկան: