Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ադրբեջանն այս սադրանքով ցույց տվեց, որ իր ուզածի ինչ-որ մասը հունվարի 11-ին չի իրականացել

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ երեկ կեսօրին մոտ Արցախում ադրբեջանական զինուժը կոպիտ կերպով խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայկական կողմում հրազենային ծանր վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Վարդան Կիրակոսյանը. «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։

Ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը իր հերթին հայտարարել է, որ ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ պարզ է, որ Ադրբեջանը դիմեց նման սադրանքի, որովհետև Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպման ընթացքում իրենց ուզածի ինչ-որ մասը չի իրականացել: «Թե դա որ մասն է՝ դժվար է ասել։ Բայց իմ կարծիքով՝ իրենք ուզում էին քննարկել հարց, որ ՀՀ պաշտոնյաները չմտնեն Արցախ։ Միգուցե կան այլ հարցեր ևս։ Բայց քանի որ հունվարի 11-ի օրակարգը քննարկում էր Ռուսաստանը, Ռուսաստանը չէր ուզում այլ հարցեր քննարկել, այդ թվում նաև մեզ հուզող գերիների հարցը, հանդիպումն անցավ՝ ինչպես որ Մոսկվան ցանկացավ։ Բաքուն դժգոհ էր, ու այս դժգոհությունը նաև սրանով արտահայտվեց՝ խախտեցին զինադադարը և վիրավորեցին մեր զինվորին։ Ասեմ ավելին՝ հունվարի 11-ից հետո իրենք մի քանի բավականին սադրիչ հայտարարություն արեցին՝ կապված մեր եկեղեցիների հետ, որ դրանք հայկական չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, մեր զրուցակիցն ասաց. «Իրենք այսկերպ ուզում են ցույց տալ, որ վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում։ Իրենք աշխարհին ուզում են ցույց տալ, որ վերահսկում են, գլխավոր դերում են այս հարցում։ Դա է պատճառը, որ չեն ընդունում կամ կասկածի տակ են դնում այդ փաստը։ Քանի որ եթե իրենք ընդունեն ու ասեն, որ, այո՛, ադրբեջանցիները կրակել են, մեղավոր են, դա կնշանակի, որ իրենց ներկայությունը Ղարաբաղում չի ապահովում հայերի անվտանգությունը։ Իրենք չեն ցանկանա, որ դա «դուրս գա ջրի երես»»։

Գրիգորյանը նաև շեշտեց՝ խաղաղապահները, այդուհանդերձ, ունեն որոշակի դեր. «Այն առումով, որ դա ադրբեջանցիների համար զսպող մեխանիզմ է։ Դա չի բացառում առանձին սադրանքների հավանականությունը, հայերի վրա ճնշման փորձերը, բայց ընդհանուր առմամբ ռուսական զորքի ներկայությունը Արցախում իր զսպող դրական դերը խաղում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում