Ինդոնեզիայի կառավարությունը օտարերկրացիների համար մուտքի արգելքը, որը պետք Է գործեր հունվարի 1-ից մինչեւ 14-ը, երկարացրել է ևս երկու շաբաթով՝ մինչեւ հունվարի 28-ը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Պատճառը COVID-19-ի նոր հիմնամանրԷի ներբերումը թույլ չտալն է:
Արգելքն առաջվա պես չի տարածվում Ինդոնեզիայի քաղաքացիների, ապրելու համար արդեն ակտիվացված թույլտվություններ ունեցող ուղևորների, դիվանագիտական և ծառայողական այցագրեր ունեցող անձանց վրա: Դեկտեմբերին երկիրը մուտքի թույլտվություն է տվել այն օտարերկրացիներին, որոնք ժամանել են բիզնես-այցագրով: Դրանից ակտիվորեն օգտվել են ռուսաստանցի զբոսաշրջիկները: Սակայն հունվարից պետությունը փակել է սահմանները արտասահմանցի բոլոր հյուրերի, այդ թվում նաև այցի գործնական նպատակների մասին հայտարարած անձանց համար:
Ընդ որում, նրանցից այն անձինք, ովքեր ժամանել են դեկտեմբերի 28-ից մինչեւ 31-ն ընկած ժամանակաշրջանում, պետք է կատարեին մի քանի պայման. ներկայացնեին ՊՇՌ բացասական թեստ, որն արված լիներ ուղևորությունից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, անցնեին հնգօրյա կարանտին, իսկ հետո կրկին կորոնավիրուսի անալիզ հանձնեին: