ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հաստատել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության այցի նախապատրաստման մասին տեղեկությունը:
«Ես որևէ տեղեկություն չունեմ ձեր կողմից հիշատակված հարցի առիթով»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Հունվարի 13-ին Միացյալ Նահանգների ոչ կառավարական Առևտրական պալատի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մայրոն Բրիլիանտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն շուտով կարող է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Չինաստան: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա ընտրված նախագահ Բայդենի ժամկետի սկզբին, սակայն ինքը կոնկրետ տվյալներ չունի՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: