Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԿԿՀ-ն հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն է նշել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ ինչպես ավելի վաղ ասվել էր, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը։ Այն հայտարարատուները, ովքեր վերը նշված օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել կատարել հայտարարագրման պարտավորությունը, համակարգի հասանելիությունն ապահովելուց հետո կարող են պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնել մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հայտարարագրման պարտավորությունը կատարելու դեպքում նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի: Համակարգը վերագործարկելուն պես Հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածի, ինչպես նաև կտեղեկացնի բոլոր գերատեսչություններին։

Ներկայումս, համակարգի ամբողջական վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում պետական գերատեսչությունների միջոցով իրականացվում են հայտարարատու անձանց բջջային հեռախոսահամարների, այլ անձնական տվյալների, ինչպես նաև ընտանիքի կազմի ճշգրտման միջոցառումներ։ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն ապահովելու նպատակով Հանձնաժողովը ծանուցումներն իրականացնելու է բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ անհատական հաշիվներն ակտիվացնելու նպատակով, ուստի մինչև հաղորդագրությունը ստանալը համակարգ մուտք գործելու անհրաժեշտություն չկա։

Բջջային հեռախոսահամարներին համապատասխան հեռախոսային ծանուցումները կուղարկվեն 2021 թվականի հունվարի 18-ից հետո։

Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է, սակայն հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով Հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայտարարագրման գործընթացը սկսել բջջային հաղորդագրությունը ստանալուն պես, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ աջակցել հայտարարատուներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում