Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ջո Բայդենի՝ Հայաստանի համար ուշագրավ կադրային առաջարկը

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, որն օրերս կստանձնի նախագահի պաշտոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերի թեկնածությունը: Այդ առաջադրումը ուշադրության է արժանի Հայաստանի համար որոշակի հանգամանքների բերումով:

Այստեղ հարցն այն չէ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ամերիկյան քաղաքականության առանցքային գործիքներից է, և դրա ֆինանսատնտեսական բնույթը առավել քան կարևոր է կորոնավիրուսից և ավերիչ պատերազմից հետո Հայաստանի վերականգնման հնարավորություն դիտվելու համար: Ի վերջո, այստեղ շատ կարևոր են լինելու քաղաքական բնույթի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ թե՛ ԱՄՆ հետաքրքրվածությունը Հայաստանով, թե՛ Հայաստանի համարժեք արձագանքի հնարավորությունը՝ հաշվի առնելով ռեգիոնալ նոր իրողություններն ու ՌԴ գերազդեցությունը: Ավելին, այդ իմաստով գուցե առավել կարևոր է դառնում, որ Նահանգները Հայաստանի հետ հարաբերության իմաստով չսպասի, այսպես ասած, հանդիպակաց նախաձեռնության կամ չկողմնորոշվի բացառապես սիմետրիկ արձագանքով:

Ակնառու է, որ նոր իրավիճակում Հայաստանի հետ աշխատանքի արդյունավետությունը կախված է այն բանից, թե Վաշինգտոնը որքան է պատրաստ այդ հարաբերության ասիմետրիկ տրամաբանության: Այդ իմաստով է ահա բավականին հետաքրքիր Սամանտա Փաուերի թեկնածության առաջադրումը:

Բանն այն է, որ Օբամայի վարչակազմի շրջանում լինելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և փաստորեն ամերիկյան քաղաքականության համատեքստում Օբամայի վարչակազմի բազեներից մեկը՝ Փաուերը բավականին նուրբ համակրանք ուներ հայկական գործոնի նկատմամբ: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքականության, այն էլ ամերիկյան քաղաքականության ուղենիշը շահն է, ոչ թե համակրանքը, սակայն անձնական պատկերացումներն ու մոտեցումները ի վերջո կարևոր են շահի շրջանակի ձևավորման համար: Փաուերը այդ իմաստով Հայաստանի համար ամերիկյան նոր վարչակազմում կարող է լինել թերևս ամենահարմարավետ գործընկերներից մեկը, ինչը կարևոր է:

Այդ համատեքստում, ի դեպ, հատկանշական է, որ, օրինակ, հենց Սամանտա Փաուերն էր 2015 թվականի մայիսին Վաշինգտոնի գլխավոր տաճարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը, երբ տաճարում տեղի էր ունենում պատարագ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Ի դեպ, մյուս պաշտոնյան էլ այն ժամանակ փոխնախագահ Բայդենն էր: Սա, իհարկե, լոկ ներկայացուցչականության հարց չէ, սա քաղաքականություն է՝ իր բավականին նուրբ տողատակերով: Ինչպես, օրինակ, լոկ մարդասիրության հարց չէ և այն, որ Սամանտա Փաուերը, Թրամփի նախագահությունից հետո թողնելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը, 2017 թվականին դարձավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ: Փաուերն, ի դեպ, ափսոսանք էր հայտնել և համարել սխալ, որ նախագահ Օբամայի վարչակազմը չճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Իհարկե, ներկայումս ԱՄՆ ՄԶԳ նախագահի պաշտոնում նրա հնարավոր նշանակումից մեր ակնկալիքը պետք է լինի ոչ թե Ցեղասպանության ճանաչումը, այլ Հայաստանի հետ կարևոր տնտեսական ծրագրերի նախաձեռնողականությունը: Հետպատերազմական բարդ իրադրությունում հայտնված Հայաստանի համար ներկայումս այդ հարցերն են կենսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում