Իրանը գիտահետազոտական աշխատանքներ է սկսել Թեհրանի հետազոտական ռեակտորի համար արդիականացված տեսակի վառելիք ստանալու ուղղությամբ: Այս մասին իր թվիթերում գրառում է կատարել Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Հարիբաբադին, հաղորդում է Reuters-ը:
Գործընթացն իրականացվում է երեք փուլով, և առաջին փուլում «մետաղական ուրանն արտադրվում է բնական ուրանի օգտագործմամբ»,- բացատրել է նա:
Նրա խոսքով, Թեհրանն իր քայլերի մասին ծանուցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որի տեսուչները երեք օր առաջ այցելել են վառելիքի թիթեղների արտադրության գործարան:
Գործակալությունը նշում է, որմետաղական ուրանը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար: