Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Ադրբեջանն օգտագործում է ռազմագերիների հարցը մեր հոգեբանական պարտությունը խորացնելու համար

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ ձևաչափով հանդիպում, սակայն գլխավոր հարցը, որն այսօր հուզում է հայ հանրությանը, այդպես էլ մնաց չլուծված: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի և իրավաբան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանի հետ:

Մոսկովյան հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ գերեվարված անձանց վերադարձի հարցի հետ կապված առաջընթաց չի գրանցվել: Անդրադառնալով այս հայտարարությունը՝ ժաննա Ալեքսանյանը նշեց, որ բացի այդ նախադասությունից, ուրիշ բան չհայտնեցին այդ հարցի վերաբերյալ: «Վարչապետը, երբ վերադարձավ, կարող էր ավելին ասել, թե ինչու պայմանավորվածություն չեղավ այդ հարցի շուրջ և ինչու առաջընթաց չգրանցվեց: Սա շատ կարևոր և առաջնային հարց էր: Ինչպես որ պատերազմի մասին չգիտենք, թե ինչպես եղավ, նույնն էլ հիմա է, մանրամասներ չգիտենք:

ՌԴ նախագահը շատ լավ հասկանում է, որ գերիների հարցն առաջնային է, նա բազմիցս հայտարարել էր, որ իրենք միջնորդելու են և նպաստելու են, որ այդ հարցերը կարգավորվեն, բայց հիմա ոչ մի խոսք չլսեցինք նրա կողմից, ինչպե՞ս կարելի էր լռել:

Այնպիսի տպավորություն է, որ պարտությունից հետո պատժում են մեր երկրի վարչապետին, և հիմա այս հանդիպման ընթացքում էլ կարող էր լինել մի քննարկում, որն արդեն չէր ընդունի Փաշինյանը, և հանդիպումն այսպես կավարտվեր՝ առանց գերիների հարցի շուրջ առաջընթացի»:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մոսկովյան եռակողմ հանդիպումը հակամարդկային էր, քանի որ մարդասիրական, այն է՝ ռազմագերիների և անհետ կորածների վերադարձի հարցում առաջընթաց չգրանցվեց:

Նարեկ Ներսիսյանի խոսքով՝ պաշտոնապես պատերազմ չէր հայտարարվել և միջազգային պայմանագրերին հավասարազոր փաստաթուղթ չի ստորագրվել, և սա պատճառներից մեկն է, որ հումանիտար հարցերը թողնում են օդում:

«Մարդասիրական առումով սա թուրք-ադրբեջանական կողմից ուղղված հստակ ուղերձ է, որ Արցախում չպետք է լինեն զինված հայ անձինք: Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ իբրև թե գերեվարված անձինք ոչ թե ռազմագերի են, այլ ահաբեկիչ, ինչը աբսուրդ է: Ադրբեջանը Արցախը համարում է իր անբաժան մաս, և համարում է, որ այնտեղ կարող են լինել միայն ադրբեջանական զինված միավորումներ: Այստեղ լուրջ հակասություներ կան: Արցախի հարցը փաստացի լուծված չէ»,- նշեց Ներսիսյանը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Ադրբեջանը ռազմագերիների հարցը օգտագործում է մեր հոգեբանական պարտությունը խորացնելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում