Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ թողեցին իսպանացիները. Ով կփոխարինի Խինես Մելենդեսին

Իսպանացի մասնագետների առաքելությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կարելի է համարել ավարտված։ Խինես Մելենդեսը 2020 թվականի վերջին հեռացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնից։ Մելենդեսի հետ հեռացել է նաև իսպանացի մասնագետների թիմը, որի առաջ խնդիր էր դրված զարգացնել հայկական ֆուտբոլը։

«Մենք կարևորագույն նվաճումներ ունեցանք այս երկու տարում: Մենք ունենք ֆիզպատրաստության ծրագիր: Մարզչական կրթության հայերեն թարգմանված նյութեր: Կունենանք նոր տեխնիկական տնօրեն: Շատ կարևոր է օգտագործել այն արժեքավոր դասախոսությունները, որ Մելենդեսն ու իր թիմը թողնում են մեզ: Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է հայկական ֆուտբոլին: Նրա աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Կապառոսը, Մինյանոն: Կազմակերպվեց դասընթաց, երբ բազմաթիվ մարդիկ հանուն նրա եկան Հայաստան: Եկավ նաև Դել Բոսկեն: Նման բաների շնորհիվ Հայաստանն իր դիրքերը ամրապնդեց ֆուտբոլային քարտեզում»,- իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Վերջինիս խոսքերը ստիպում են ենթադրել, որ ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենը կշարունակի աշխատել Մելենդեսի ծրագրով, բայց… Որքանո՞վ կարելի է արդյունավետ և հաջողված համարել Մելենդեսի՝ երկու տարում կատարած աշխատանքը։ Սկսենք նրանից, որ երկու տարում Հայաստանի պես երկրում նշանակալի փոփոխությունների հասնելը գրեթե անհնար է։ Մելենդեսի գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի վերակենդանացումն էր, ինչպես նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների համակարգումը։ Այս հարթություններում վերջին տարիներին փաստացի որևէ հաջողություն չենք ունեցել։ Ավելին, հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը կրեց գերխայտառակ պարտություն՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 0։10 հաշվով զիջելով Շվեդիային։ Այս խաղից անմիջապես հետո ՀՖՖ նախագահն աշխատանքից ազատեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսին։ Նման որոշումից հետո, կարծում ենք, պարզ էր, որ համենայնդեպս երիտասարդական հավաքականի կտրվածքով իսպանական թիմի աշխատանքն ուղղակի տապալված է։

Այո, մեր երկրորդ հավաքականը տպավորիչ ելույթներով աչքի չէր ըկնում նաև մինչև Ֆլորեսը։ Ձախողումն ունի նաև օբյեկտիվ պատճառներ։ Մասնավորապես, երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների 80 տոկոսը հնարավորություն չի ստանում մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին։ Մինչդեռ նույն Շվեդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները հիմնականում իրենց երկրի բարձրագույն լիգայի թիմերի հիմնական կազմի խաղացողներն են։ Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ մեր հավաքականը պետք է պարտվի 0։10 հաշվով։

Հիշեցնենք, որ ընտրական նախորդ շրջափուլում Հայաստանի հավաքականը միևնույն ենթախմբում էր ընդգրկված Ռուսաստանի, Սերբիայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ վաստակելով 9 միավոր՝ Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Շատերն այս արդյունքը որակեցին ձախողում։ Այսօր պատկերը շատ ավելի տխուր է։ Ինչևէ, երիտասարդական հավաքականն արդեն իսկ ունի նոր գլխավոր մարզիչ՝ ի դեմս Ռաֆայել Նազարյանի։ Մեզ մնում է հուսալ, որ հայ մասնագետի գլխավորությամբ մեր ազգային հավաքականի հիմնական ռեզերվ համարվող երիտասարդականը ընտրական փուլում ավելի հաջող ելույթ կունենա և կհաղթահարի խորը ճգնաժամը։ Նշենք նաև, որ այս տարի, բացառությամբ ազգայինի, մեր բոլոր հավաքականները կունենան հայ մարզիչներ։

Մելենդեսի պաշտոնավարման հատվածում միակ արժեքավոր ձեռքբերումը կարելի է համարել Խոակին Կապառոսին ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակելը։ Նման «կալիբրի» և մասնագիտական որակների մասնագետ Հայաստանի հավաքականն ըստ էության չէր ունեցել։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Թե որքան է եղել Մելենդեսի դերակատարումը Կապառոսին Հայաստան բերելու հարցում՝ դժվար է ասել։

Փաստացի ունենք այն, ինչ ունենք։ Կարող ենք արձանագրել թերևս, որ իսպանական թիմին չհաջողվեց հայկական ֆուտբոլում ներդնել անկյունաքարը կամ ֆունդամենտը։ Հայկական ֆուտբոլի հիմքերը շարունակում են մնալ խարխլված, և իրավիճակից դուրս գալու ելքը այս պահին չի նշմարվում։ Իսկ թե ինչպես է ՀՖՖ-ն մտադիր փնտրել զարգացման ուղիները և առաջ շարժվել՝ ցույց կտա ժամանակը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում Մելենդեսին փոխարինելու է Սուրեն Չախալյանը, որն աշխատում է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում