Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1357 նոր դեպք: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան:
Տվյալները ստացվել են անցկացված 15.891 թեստի հիման վրա: Այս ցուցանիշը գրեթե 4 հազարով պակաս է նախորդ օրն անցկացված թեստերի քանակից:
Երկրում COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 244.612-ի, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն: