Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Ինչ ասաց Պուտինն Էրդողանին, որ ադրբեջանցիները կրակեցին

Հունվարի 13-ին Արցախի Պաշտպանական բանակը հայտարարեց հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մասին, որի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող: Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք պարզելու համար կատարվում է քննություն:

Հատկանշական է, որ հրադադարի խախտման դեպքը տեղի է ունենում հունվարի 11-ին մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարբեր հարցեր՝ կապված արցախյան գոտում իրավիճակի և հետագա զարգացումների հետ: Միևնույն ժամանակ, հրադադարի ռեժիմի խախտումը փաստորեն տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին զուգահեռ, որում ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահին ներկայացրել է հունվարի 11-ի հանդիպման մանրամասներ:

Ի դեպ, հատկանշական է և այն, որ նախօրեին Էրդողանը հայտարարել է, թե Արցախում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցություն ապահովելով՝ աշխարհին ցույց կտրվի ռուս-թուրքական գործընկերության արդյունավետությունը: Էրդողանի հայտարարությունը բավականին բազմիմաստ է և, չնայած առերևույթ իմաստին, բավականին բազմաշերտ:

Քիչ չէ հավանականությունը, որ Անկարային դուր չի եկել մոսկովյան հանդիպումը: Ռուս-թուրքական գործակցության մասին Էրդողանի հայտարարությունը ավելի շուտ հնչում է որպես ՌԴ հասցեին շանտաժ: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող ու թուլացող Ռուսաստանը էապես զգում է Թուրքիայի հետ գործակցելու կարիքը: Էրդողանը ըստ էության ավելի շուտ Պուտինին է ակնարկում, որ Ռուսաստանի համար այդքան ցանկալի համակեցության ռեժիմը հնարավոր է միայն Թուրքիայի հետ գործակցելով: Անկարան ըստ երևույթին նկատում է, որ Մոսկվան արցախյան հարցում հայ-ադրբեջանական լարվածության թուլացման և համակեցության ռազմավարական հեռանկարը փորձում է առաջ մղել նաև հենց Թուրքիայի ազդեցությունը և դերակատարումը թուլացնելու նկատառումով, պատերազմով խաղի մեջ մխրճված Թուրքիային, այսպես ասած, խաղաղությամբ խաղից դուրս բերելու նկատառումով:

Ահա այդ իրողության պայմաններում, Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին զուգահեռ, Արցախում հրադադարի խախտման հանգամանքը կարող է վկայել հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից Թուրքիայի դժգոհության մասին: Սա, իհարկե, հնարավոր մեկնաբանություն է, որովհետև հրադադարի խախտման ստույգ հանգամանքների պարզ չլինելու պարագայում բարդ է ասել՝ այն ուներ լայն քաղաքակա՞ն համատեքստ, թե՞ պարզապես դեմ դիմաց կանգնած զինվորական ստորաբաժանումներին բնորոշ իրողություն է:

Ի վերջո, միամիտ է կարծել, որ ռուս խաղաղապահների ռեգիոնալ ներկայությունը բացառելու է որևէ կրակոց կամ միջադեպ: Ռուս խաղաղապահների ներկայությունը թերևս էապես չեզոքացնում է պարզապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն միջադեպերի հարցում չկա որևէ երաշխիք, ըստ այդմ՝ հայկական ուժերից պահանջվում է գերզգոնություն:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում