«Բարսելոնա»-ն դուրս եկավ Իսպանիայի ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:
Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կատալոնական թիմը մրցեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Խաղի 39-րդ րոպեին Քևին դե Յոնգի խփած գնդակին «Ռեալ Սոսյեդադ»-ից 51-րդ րոպեին պատասխանեց Օյարսաբալը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակը՝ նույնպես, և որոշիչ եղան հետխաղյա 11-մետրանոց հարվածները. առավել դիպուկ գտնվեցին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` 2:3:
Կատալոնական թիմը դուրս եկավ սուպերգավաթի եզրափակիչ: