
Դերասան Թոմ Հենքսը հունվարի 20-ին կվարի ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի երդմնակալության արարողության ծրագիրը: Այս մասին հայտնում է Mediaite- ը։ Նշվում է, որ Celebraiting America հեռուստաշոուի հատուկ թողարկումը կցուցադրվի տարբեր հեռուստաալիքներով, այդ թվում ABC, NBC, CBS և հոսքային ծառայություններով՝ երդմնակալության միջոցառումներից հետո։
Բայդենը և Հարիսը կհայտնվեն 90 րոպեանոց հեռուստահաղորդման ընթացքում։ Բացի այդ, շոուի ընթացքում ելույթ կունենան Ջասթին Թիմբերլեյքը, Դեմի Լովատոն և այլոք: Հենքսը նախկինում միացել էր Բայդենի դրամահավաքի արշավին՝ 2020 թվականին Դեմոկրատական կուսակցության համագումարի շաբաթվա ընթացքում,: