Չինաստանում 8 ամսում առաջին անգամ կորոնավիրուսի հարուցած բարդություններից պացիենտ է մահացել։ Մահը գրանցվել է հունվարի 13-ին, Հեբեյ նահանգում։ Այս մասին հայտնում է Չինաստանի հիգիենայի և առողջապահական հարցերով պետկոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ անցած մեկ օրում հաստատվել է հիվանդության 138 նոր դեպք, որից 14-ը՝ բերովի։
Կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսից մահվան դեպք հանրապետությունում չի եղել 2020 թվականի մայիսի 16-ից։
Չինաստանում պանդեմիայի սկսվելուց ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 844 դեպք, որից 4635-ը՝ մահվան ելքով։