Sunday, 24 01 2021
Sunday, 24 01 2021
23:15
Կապիտոլիումի գրոհի որոշ մասնակիցների նկատմամբ առաջադրված մեղադրանքները կարող են հանվել. WP
23:00
Պորտուգալիայում պայթյուն է որոտացել
Իսրայելի իշխանությունները Բեն Գուրիոն օդանավակայանը փակելու որոշում են կայացրել
Շուշիի առեղծվածը. Սերգեյ Կուրղինյանի վերջին անհավասարակշիռ ելույթը չափազանց արժեքավոր է
22:15
ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 25 միլիոնը
Տեղեկատվության հանդեպ հավատի իսպառ ոչնչացման գործում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև ընդդիմությունը
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները հնարավոր է՝ ուղերձ են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին
21:50
Բրազիլիայում վթարի է ենթարկվել ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը
Սուտ է, Մակրոնը նման բան չի հայտարարել հայ համայնքի հետ հանդիպմանը
21:30
Վերա Բրեժնևան բացահայտել է «Վիագրայից» հեռանալու իրական պատճառը
IT ոլորտը պետք է դուրս գա իր շրջանակներից և մտնի այլ ոլորտներ
Հետպատերազմյան Հայաստանի տնտեսական զարգացումները. Սեմինար-քննարկում՝ «Հանուն հանրապետության» կուսակցության գրասենյակում
21:10
Կա նման հարց. Մակունց
Բայդենի գնահատականը Արցախում Թուրքիայի արածին
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է. կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ
Բժիշկ Կոմարովսկին կորոնավիրուսով վարակման ռիսկը նվազեցնելու միջոց է անվանել
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
ԱՄՆ-ն պետք է «իր վրա փորձի» դեսպանատան հրապարակումներն ի պաշտպանություն բողոքի ակցիաների. Պեսկով
Բժիշկ Կոմարովսկին բացատրել է, թե ինչու են մարզիկներն ավելի ծանր տանում կորոնավիրուսը
19:30
Գիտնականները պարզել են հակամարմինների առկայության դեպքում COVID-19-ով կրկնակի վարակվելու պատճառը
19:15
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքից ծուխ է բարձրացել
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
18:30
TikTok-ի օգտատերն ամուսնու դավաճանությունը բացահայտելու հեշտ միջոց է մատնանշել
Կորոնավիրուսը Վրաստանում. 546 նոր դեպք
Իրանը մտադրություն չունի խաղաղապահ գործունեություն ծավալելու. ինչ սպասել Զարիֆի տարածաշրջանային այցից
17:50
Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը
ԼՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրելն ընդդիմության ավելի մեծ խաղի մաս է
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 658 մարդ
Կոռուպցիոն ռիսկեր՝ վարորդական իրավունքի նոր վկայական ստանալու կարգում

Հայաստանը փաստացի բանակցող չունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնեց Մոսկվա՝ եռակողմ ֆորմատով հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Արդեն պարզ էր, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մոսկովյան հանդիպման հետ կապված հայկական կողմի առաջնահերթությունները։ Ուշագրավ է, որ հայկական կողմի առաջնահերթություններից ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը նշել էր նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման մասին, այն է՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:

Իհարկե, գերիների հարցը Հայաստանի համար շատ զգայուն խնդիր է, բայց առաջնահերթություն ձևակերպելն այլ է, իսկ այդ առաջնահերթության իրականացմանը հասնելը՝ այլ։ Նախ՝ որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր ձևակերպած բանակցային խնդիրների իրականացմանը, պետք է դուրս գա պատերազմի հետևանքով առաջ եկած հոգեբանական բարդույթներից։ Իսկ մոսկովյան հանդիպումը ավելի պարզորոշ դարձրեց, որ հայկական կողմը մեծ հաշվով բանակցող չունի։ Հայաստանը նույնիսկ չկարողացավ հումանիտար նշանակություն ունեցող հարցի լուծմանը մոտենալ, էլ չենք ասում՝ հասնել, և դա հանդիպումից հետո իր ելույթում խոստովանեց Փաշինյանը՝ նշելով, որ իրեն չի հաջողվել լուծել գերիների հանձնման խնդիրը։

Այդուամենայնիվ, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող 8-րդ կետի չիրագործումը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը ստորագրի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը։ Այնինչ Հայաստանը գերիների հարցը կարող էր դնել որպես նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի իրագործմանն անցնելու խնդրում։ Իսկ դրա համար հայկական կողմը հիմքեր ունի, քանի որ գերիների հարցը ոչ միայն հրադադարի հայտարարության առանցքային կետերից մեկն է, այլև դրա շուրջ գոյություն ունի միջազգային իրավապայմանագրային հիմք, մասնավորապես Ժնևի կոնվենցիաները, որոնք կարող է Հայաստանը վկայակոչել։ Բացի այդ, եռակողմ հանդիպումը բոլորի համար պարզորոշ դարձրեց Փաշինյանի խեղճությունը և անկարողությունը, ինչը տեսանելի էր նաև վերջինիս պահվածքից և ժեստերից։ Որպես պետության ղեկավար՝ Փաշինյանը այլևս գոյություն չունի կամ զրոյական կարգավիճակում է, քանի որ, որպես պարտված և թույլ ղեկավար, իր հետ ոչ ոք ցանկություն չունի հաշվի նստել։

Ինչպես նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, նրան կա՛մ ընդհանրապես հաշվի չեն առնում, կա՛մ հաշվի են առնում ձևականորեն: Սա այն թեման է, ինչի մասին տևական ժամանակ բարձրաձայնում էին ընդդիմադիրները և բազմաթիվ փորձագետներ։ Եվ պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը, եկեղեցին և մտավոր վերնախավը պահանջում է Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Արդեն պարզ է, որ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա Հայաստանն ավելի խեղճ վիճակում է հայտնվելու, և հակառակորդը ավելի մեծ զիջումներ է պարտադրելու։ Այսինքն՝ ադրբեջանաթուրքական տանդեմը հնարավորություն կստանա օգտվել Փաշինյանի թուլությունից և երկրի ներսում անկայուն իրավիճակից։

Քանի որ արդեն կարելի է կանխատեսել, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումների արդյունքում ինչպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվելու, ապա հրատապ հարցի է վերածվում այն թեման, որ Հայաստանը բանակցություններին պետք է ներկայանա նոր բանակցող ղեկավարի միջոցով, ով գործի կդնի իր պրոֆեսիոնալ որակները պարտության ծանր հետևանքները մեղմելու և ավելի արժանապատիվ դիրքերից հանդես գալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում