Քրեակատարողական դաշնային ծառայությունը հետախուզում է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ։ Համապատասխան փաստաթղթերը Mash Telegram ալիքի տրամադրության տակ են հայտնվել, սակայն տվյալների պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Դրանց համաձայն՝ ընդդիմադիրը հետախուզման մեջ է գտնվում 2020 թվականի դեկտեմբերի 29-ից: Ընդ որում, հետախուզման գործը բացվել է նոյեմբերի 27-ին: Վճռում նշվում է, որ Նավալնին չի ներկայացել «Իվ Ռոշեի» գործով և անտեսել է վերահսկողությունը: