Ինչպես հաղորդում է ամերիկյան մասնավոր հետախուզական Stratfor ընկերությունը, Ռուսաստանը Վենեսուելայի և Բելառուսի միջոցով ռադարներ է մատակարարել Իրանին: Այս գործարքը կատարվել է С-300-ի համաձայնագիրը չեղյալ հայտարարելու կապակցությամբ:
Stratfor-ի զեկույցում ասված է, որ ռուսական կողմն այն վաճառել է վենեսուելական մի ընկերության, վերջինս` բելառուսականին, իսկ գործարքը տեղի է ունեցել Աբու-Դաբիում:
Սակայն Stratfor-ին հայտնի չէ, թե ինչ տիպի ռադարներ են մատակարարվել: «Ռադար եզրույթը շատ տեսակի զինտեխնիկաների նկատմամբ է կիրառվում, և հայտնի չէ, թե խոսքը ցամաքում տեղակայվող հակաօդային պաշտպանության մասի՞ն է, թե ավելի հասարակ սարքերի մասին: Բայց աշխարհաքաղաքական այս պայմաններում, որի ֆոնի վրա իրականանում է այս գործարքը, ինչպես նաև բելառուսական և վենեսուելյան միջնորդների ներգրավումը ստիպում են ավելի ուշադիր հետևել սրան»: