Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մոսկվան սկսում է անհանգստանալ նրանից, թե ինչ է մտածում հայ հասարակությունը Արցախի պատերազմի մասին․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Ռուսաստանն արդեն սկսում է անհանգստանալ նրանից, թե ինչ է մտածում հայ հասարակությունը Արցախի պատերազմի մասին։ Լակմուսի առաջին թուղթն այն էր, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, նման դաժան հետեւանքներով պատերազմից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվում … Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կատարված սակավամարդ խուլիգանությունը դրա ծիծեռնակն էր, 17+-ի մարումը բոլորի աչքի առաջ’ դրա կնիքը։ 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը համարձակվեց խոսել փոխզիջումների մասին ու լքեց պաշտոնը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ում օրոք հողերը տրվեցին, իր տեղում է… Հասարակությունը փողոց չի լցվում ու երկրի ղեկավարին դավաճան չի համարում, այլ առավելագույնը’ պարտված… Ավելին, հասարակությունն ավելի հակված է հավատալ, որ եթե դավաճանություն եղել է, ապա այն ուժերի շարքում, որոնք կորդինացվում են հյուսիսից կամ կարծում է, որ պատերազմն ու հողերը հանձնելը պարզապես մնաց Նիկոլ Փաշինյանի վրա … Մի կարծեք, թե այս ֆենոմենը չեն նկատել Հայաստանից դուրս…

ՌԴ նախագահը սկզբում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը կարող էր պատերազմն ավելի վաղ ու ավելի լավ պայմաններով կանգնեցնել, բայց չի արել… Պարզվեց այդպես չէր. Ռուսաստանի նախագահն ինքը հետագայում հաստատեց, որ ռուս խաղաղապահների տեղակայման ու պատերազմի կանգնեցման համաձայնություն տվողը Ադրբեջանն էր, ում “միջազգայնորեն ճանաչված տարածքում” տեղի է ունեցել պատերազմը և ով միջազգային իրավունքի տեսանկյունից համաձայնություն պետք է տար իր “տարածքում” այլ պետության խաղաղապահ ուժերի տեղակայման համար, այսինքն Հայաստանը կարող էր միայն համաձայնություն տալ իր զինված ուժերը շրջաններից դուրս բերելու ու պատերազմը չշարունակելու մասով…

Ապա հայտարարվեց, թե այդ ավելի վաղ կանգնեցնելու մեջ Շուշիի դրվագն է, եթե Հայաստանը ավելի վաղ հայտարարեր, որ համաձայն է թուրքաբնակ Շուշիի հեռանկարին, և հատուկ ընդգծվեց, թե իբր նախկինում Շուշիի հարցը կարգավորման փաթեթի մեջ երբեք չի եղել։ Արագ պարզվեց, որ 2001թ. Քիվեսթի տարբերակում Շուշին առանձին ու հատուկ ենթաբաժին է եղել, ու այդտեղ էլ Պուտինի ասածները աշխատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի, ում օրոք մշակվել է այդ տարբերակը իր արտառոց դետալներով’ ադրբեջանաբնակ Շուշի, Նախիջեւանի կապ Ադրբեջանի հետ Սյունիքով/Մեղրիով, և այդ դետալները սողոսկել են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ… Էլ չասած Շուշիի “անկման” առեղծվածը, ՀՕՊ անջատելն ու ընդդիմադիր ռուսամետ գեներալների պատասխանատվության գոտիներում բարձրաձայնվող “դասալքության” փաստերը….

Այժմ հայտարարվեց, թե ռուսական պլանը երբեք չի շրջանցել Արցախի կարգավիճակի հարցը։ Սակայն այստեղ էլ փաստերն անողոք են. Վ Պուտինն ինքն է հայտարարել, որ Արցախի կարգավիճակը նոր ստատուս-քվոյի պայմաններում պետք է տեղափոխվի ապագա։ Ըստ այդմ’ տգեղ վիճակի մեջ է հայտնվում դա հերքող ռուս դիվանագետը։

Եվ ընդհանրապես, տեսանելի է, որ ռուսական քարոզչական թեզերը, թե Ռուսաստանը չօգնեց Հայաստանին, որովհետև չէր սիրում “սոռոսական” Փաշինյանին, Ռուսաստանը ամեն ինչ արեց, բայց այ Փաշինյանը վաղ ու ավելի լավ պայմանները չընդունեց, ու նման բոլոր թեզերը տապալվել են, ու դա նկատում են նաև Ռուսաստանում, հասկանալով, որ հայ հասարակությունը անգիր գիտի, թե ում և ինչի մասին էր այս պատերազմը ու ովքեր են դրա շահառուները։ Ու իմանալով հանդերձ’ ոչ մի հակառուսական ցուցադրություն… Ու դա արդեն իրենց մտածելու տեղ է տալիս….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում