Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց Արցախում առաջիկա անելիքները և առաջնահերթությունները, անդրադարձավ առկա մարտահրավերներին և պատասխանեց օգտատերերի հարցերին:
Թվարկելով առաջնահերթությունները՝ Բեգլարյանը նշեց, որ Արցախում առաջնահերթ է նաև կարգուկանոնի ապահովումը:
Հաջորդը սոցիալ-տնտեսական ոլորտն է: «Ճգնաժամը հաղթահարելուց հետո պետք է դուրս գանք տնտեսական զարգացման ճանապարհ»,- նշեց Արտակ Բեգլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: