Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը

ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը: Այդ մասին հաղորդել է New York Times թերթը: Դատապարտյալ Լիզա Մոնթհոմերին մեղավոր է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ հատկապես դաժան սպանության գործով:

Ավելի վաղ պլանավորվել էր, որ դատավճիռն ի կատար կածվի դեկտեմբերի 8-ին Ինդիանայի նահանգում: Հետագայում, դատարանի որոշմամբ, մահապատիժը հետաձգել են մինչեւ հունվարի 12-ը: Ինդիանայի դատարանը հունվարի 11-ին դաշնային մակարդակով հետաձգել է Մոնթհոմերիի մահապատժի ի կատար ածումը նրա հոգեվիճակի հետ կապված խնդրի պատճառով:

Սակայն ԱՄՆ-ի Գերագույն դատարանն այդ որոշումը մերժել է հունվարի 12-ի երեկոյան՝ թույլ տալով իրականացնել մահապատիժը: Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Մոնթհոմերիի մահապատիժն իրագործվել է մահացու ներարկման օգնությամբ՝ Ինդիանայի նահանգի Թերե-Հոթ բանտում:

Կնոջ մահն արձանագրել են հունվարի 13-ին տեղական ժամանակով 01:31-ին (Երեւանի ժամանակով 10:31-ին): Մոնթհոմերիի դատապաշտպան Քելլի Հենրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները խախտել են օրենքը՝ մահապատժի ենթարկելով իր սպասարկյալին, որը տառապում էր «հոգեկան հիվանդությամբ»: Հուլիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում Է ընդունել, որ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժներն ԱՄՆ-ի դաշնային բանտերում կարող են իրականացվել, չեղարկելով կասեցումը, որն ավելի վաղ կարգադրվել էր ստորին ատյանի դատարանի կողմից: Առաջինը մահապատժի է ենթարկվել 47-ամյա Դենիել Լյուիս Լին, որը նույնպես պահվում Էր Ինդիանայի նահանգի Թերե-Հոթ բանտում: Լիզա Մոնթհոմերի մահապատիժը թվով տասնմեկերորդն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում