Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց Արցախում առաջիկա անելիքները և առաջնահերթությունները, անդրադարձավ առկա մարտահրավերներին և պատասխանեց օգտատերերի հարցերին:
«Ցանկանում եմ պարզ զրույց ունենալ ձեզ հետ Արցախի հիմնախնդիրների, կառավարման ոլորտում անելիքների, նաև իմ աշխատանքի մասին։
Իմ գործառույթների մեջ են մտնում նախագահի լիազորությունների իրականացման ապահովումը, նախարարությունների ու մյուս գերատեսչությունների աշխատանքի համակարգումն ու վարչարարությունը։
Իմ հիմնական նպատակներից մեկը հնարավորին արագ բարեփոխումներն են ու քաղաքացիների հետ շփումներում հետադարձ կապի ապահովումը։ Նախագահի աշխատակազմում ստեղծվելու են զանգերի և ընդունելության կենտրոններ։ Այդ մոտեցումը տարածվելու է նաև մյուս պետական մարմիններում։ Մյուս ուղղությունը բարեգործական ծրագրերի համակարգումն է, որոնք շատ են։ Մեկ այլ կաևոր ուղղությունը տեղեկատվական քաղաքականությունն է։ Նաև մարդկային ռեսուրսների կառավարումը, ընդգրկելու ենք փորձագետներ ու մասնագետներ, իրականացնելու ենք երկարաժամկետ ծրագրեր»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: