Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Մոսկվան շտապում է․ լուրջ տնային աշխատանք ունենք կատարելու

Հայաստանի հանրությունը թեթև շունչ քաշելու հնարավորություն ստացավ, քանի որ կանխատեսումներն ավելի վատն էին, քան այն արդյունքը, որ ունեցանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը:

«Ես մտավախություն ունեի, որ Ալիևը Արցախը Հայաստանից մեկուսացնելու վերաբերյալ տարբեր հարցեր կբարձրացնի, բայց ամեն ինչից երևում էր, որ հանդիպման օրակարգը ձևավորվել էր Մոսկվայում, և Մոսկվան էր հավասարակշռել երկու կողմից էլ սուր պահերը:

Այն հարցը, որ հանդիպման ընթացքում շոշափվեց, ավելի շատ Ադրբեջանի օգտին էր, քան թե Հայաստանի: Մենք դեռ որոշ ժամանակ կլինենք պարտության իներցիայի ազդեցության տակ, և Ադրբեջանը կկարողանա ներկայացնել իրեն ձեռնտու հարցերը: Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանի հարավով անցնող ճանապարհի բացվելը»,- նշեց Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի շահերին, Նավասարդյանի կարծիքով, ավելի բարդ հարցեր են: «Լրացուցիչ պետք է քննարկվեն ներդրումների մասին հարցերը: ՀՀ իշխանությունները պետք է հաշվարկներ իրականացնեն: Եվ ամենաբարդ հարցը, որ դրվելու է եռակողմ նորաստեղծ հանձանաժողովի առաջ, ճանապարհի անվտանգության ապահովումն է: Լուրջ տնային աշխատանք կա կատարելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե Մոսկվան շտապում է՝ Նավասարդյանը նշեց, որ դա ակնհայտ է. «Եթե չշտապեր, այդպիսի լարվածություն առաջացնելով՝  չէր կազմակերպի հունվարի 11-ի հանդիպումը: Շտապելու պատճառները նույնպես ակնհայտ են. Մոսկվան փորձում է ամրագրել կոնֆլիկտ լուծողի իր կարգավիճակը և վարկանիշը, մանավանդ որ վաղ թե ուշ ավարտվելու է մեր երկրում ստեղծված այն անորոշությունը, որ առկա էր վերջին ամիսներին՝ կապված համավարակի հետ, նաև կապված ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ: Ի տարբերություն շատերի, ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ նոր վարչակազմը ակտիվորեն կներգրավվի այս խնդրում: Բայդենին անհրաժեշտ են արագ հաջողություններ, իսկ Արցախի հարցն այդպիսիներից չէ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում