Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնար Բաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝ 1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլ կտար արմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության համար:

«1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։

Բաքվի ջարդերը շարունակվել են ավելի քան մեկ շաբաթ, որի ընթացքում բազմահազարանոց ջարդարարների ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, ներխուժում էին հայերի տները՝ թալանելով, խեղելով և սպանելով մարդկանց։ Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների մասին բազմաթիվ փաստագրված վկայություններ կան։ Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման, որը կազմակերպված և համակարգված բնույթ էր կրում։

Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայ բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի և զանգվածային հանցագործություններից մեկը: 1988-1991թթ. ընկած ժամանակահատվածում նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց. Հյուսիսային Արցախը, Գանձակը և մի շարք այլ տարածքներ զրկվեցին իրենց բնիկ բնակչությունից: Արդյունքում՝ շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական, հազարավորները զոհվեցին:

Հայ ժողովրդի նկատմամբ Բաքվի մարդատյաց և ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-1994 թթ., մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Շահումյանի և Մարտակերտի շրջանների օկուպացիայի ժամանակ և Մարաղա գյուղում, որի բնակիչների մեծ մասը դաժանաբար կոտորվեց։

Ադրբեջանի իշխանությունների՝ իրականացված ցեղասպան գործողությունների բազմամյա և հետևողական ժխտումը մի կողմից, և նման հանցագործությունների խրախուսումը դրանց իրագործողների հերոսացման միջոցով՝ մյուս կողմից, դարձել են Ադրբեջանի քաղաքականության հիմնական շարժիչ ուժը, որի նպատակն է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում և հայ ժողովրդի ներկայության բոլոր հետքերը՝ իրենց բնիկ բնակության տարածքում: Այդ քաղաքականությունը, վերջին հաշվով, կանխորոշեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ 44-օրյա պատերազմը: Զինված ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ և համակարգված պատերազմական հանցագործություններով, ներառյալ՝ խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հարձակումները և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծումը՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ, դաժան հաշվեհարդարները, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքը ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ կերպով նման վայրագություններ պարունակող տեսանյութեր է տեղադրում սոցիալական ցանցերում:

Դժվար է պատկերացնել դեպի խաղաղություն ճանապարհը, քանի դեռ ադրբեջանական հանրության շրջանում շարունակում են գերիշխել իշխանությունների կողմից տարիներ շարունակ սերմանվող մարդատյաց գաղափարախոսություններն ու արժեքները: Ադրբեջանի կողմից սանձազերծված արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնար Բաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝ 1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլ կտար արմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության համար»,- նշված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում