Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Փաշինյանը պետք է հայտարարեր՝ չեմ գնում Հայաստան, գնում եմ Բաքու, իմ փոխարեն ազատեք մեկ հոգու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

https://www.1in.am/assets/uploads/2021/01/00-206.jpg

– Պարոն Արշակյան, նշվում է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումից զատ, Պուտինը Ալիևի հետ երկկողմանի քննարկումների ընթացքում կնքել է մի քանի տնտեսական պայմանագրեր, օրինակ, Բաքվում ՈՒԱԶ գործարանի մասնաճյուղ և «Գազպրոմբանկի» մասնաճյուղ բացելու մասին։ Ո՞րն էր արդյոք Պուտինի համար ավելի կարևոր՝ ռազմագերիների հարցի՞ լուծումը, թե՞ տնտեսական նման հարցերի քննարկումը։ Որպես միջնորդ՝ ինչպե՞ս պետք է պահեր իրեն ՌԴ-ն։

– Ես ուրիշ առիթով արդեն ասել եմ, որ ՌԴ-ի դերակատարությունն այստեղ հանձնողի դերն է: Ռուսաստանն իր ազդեցության գոտին, իր բաստիոնի դարպասները բաց է անում Թուրանի առաջ, թույլ է տալիս, որպեսզի Թուրքիան մտնի Ադրբեջան, Կասպից ծով, Միջին Ասիա և Վոլգայով բարձրանա մինչև Թաթարստան։ Մեկուսացած, պատժամիջոցների լծի տակ հայտնված Ռուսաստանը կարծես թե կարոտել է թաթար-մոնղոլական Ոսկե հորդայի լծին և բաց է անում իր դարպասները, իսկ Հայաստանի Հանրապետությունը այդ հլու-հնազանդ հավատարիմ դարպասապահն է։ Դարպասապահին ենթարկեցին դաժան բռնության և դարպասները բացեցին: Այստեղ առաջին զրկվողը ՌԴ-ն է, երկրորդը՝ Հայաստանը, որն իր զավակներին զոհաբերեց՝ պաշտպանելու ռուսական իմպերիայի հարավային դարպասը, իզուր տեղը հավատարիմ մնաց։ Հայաստանին հրավիրել էին այդ ներկայացմանը որպես վկա։ Եվ Հայաստանը՝ որպես վկա, կակազելով, թոթովելով ինչ-որ շահեր էր առաջ քաշում։ Այդտեղ Հայաստանը և հայ ժողովուրդը զոհն են, Նիկոլ Փաշինյանը՝ որպես դարպասապահ, մեղավորը, որ չկարողացավ կանխել մեր երկրի, մեր ժողովրդի թանկարժեք զոհաբերությունը։ Հիմա նրանք միավորվում են, Մոսկվայում տեղի ունեցավ զոհի և մեղավորի միացումը: Ստացվում է, որ մենք համ զոհն ենք, համ մեղավորը, բայց այդպես չի լինում: Մենք ունենք մեղավոր, ունենք զոհ և ունենք դահիճ։ Զոհը հեռավար էր Մոսկվայում կատարվող ներկայացմանը։ Իսկ մեղավորը և դահիճը սակարկում էին՝ ինչքանով ինչ կտաք, ինչը ինչի դիմաց։

– Ռազմագերիների հարցը, կարծես, բացարձակ չկար իրենց օրակարգում:

– Ռազմագերիների հարցը այդ մակարդակով քննարկելու հարց չէ, մենք պետք է ունենայինք ռազմագերիներ, և դա տեխնիկական հարց է։ Այդ մակարդակում ռազմագերիների հարց չենք քննարկում, հանձնաժողով է ձևավորվում, որը լուծում է հարցը. պատերազմի պատճառով մեզ մոտ հայտնված քաղաքացիներին մենք տալիս ենք, նրանք էլ մերոնց են տալիս: Դա պետք է լուծվեր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Ընդհանրապես դա առաջին կետը պետք է լիներ, դա լուծվում է, հետո անցնում են մյուս կետերին։

– Կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանն այս հարցում անփութություն է ցուցաբերել:

– Այո՛, անհավատարմություն է ցուցաբերել իր քաղաքացիների և զինվորների նկատմամբ, անշնորհակալություն է ցուցաբերել, դավաճանել է իր քաղաքացիներին, իրենց պարտքը կատարող քաղաքացիներին լքել է: Փոխանակում ենք կատարում, հանձնում ենք պաշտոնյաներին, այն պաշտոնյաներին, որոնք պատասխանատու էին պատերազմի համար, նրանց հանձնում ենք իքս թվով և ստանում ենք իքս թվով մեր զինվորականներին և քաղաքացիներին, այսինքն՝ պատանդ ենք տալիս մեղավորներին: Նրանք անձամբ գնում են, փոխարինում ռազմագերիներին և այնտեղ հայտնված քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր՝ չեմ գնում Հայաստան, գնում եմ Բաքու, իմ փոխարեն ազատեք մեկ հոգու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում