ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի որոշ կողմնակիցներ սկսել են օգտագործել գաղտնի Telegram ալիքներ՝ նորընտիր նախագահ eո Բայդենի երդմնակալության օրը հանրահավաքներ պլանավորելու համար՝ հայտնում է NBC News-ը:
Այս պահին Թրամփի կողմնակիցները կոչ են անում հունվարի 20-ին բռնության ենթարկել պետական պաշտոնյաներին՝ հայտնում է NBC-ն: Նրանցից ոմանք տարածում են ինքնաշեն զենք և ռումբեր պատրաստելու, թաքցնելու և օգտագործելու վերաբերյալ գիտելիքներ: Բացի այդ, նրանք փոխանակում են ԱՄՆ բանակի պայթուցիկ նյութերի և ոչնչացման ձեռնարկը և ԱՄՆ բանակի ինժեներների դասընթացը, ինչպես նաև սպիտակամորթների գերակայության վերաբերյալ նյութեր:
ՀԴԲ-ն արդեն տեղեկացրել է և հուշագիր է ուղարկել իրավապահ մարմիններին՝ նախազգուշացնելով բոլոր 50 նահանգային մայրաքաղաքներում հնարավոր զինված ցույցերի մասին: