Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Պետք է փրկել Մինսկի խումբը․ փրկությունը պետք է գա ԱՄՆ-ից ու հիմնականում մեր ներսից

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման, արցախյան խնդրի և տարածաշրջանային զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանն իրենց դիտարկումները ներկայացրին պատմաբաններ Զոհրաբ Գևորգյանը, Դավիթ Թինոյանը և «Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ, պատմաբան Դավիթ Կարապետյանը:

Դավիթ Թինոյանի խոսքով՝ մոսկովյան եռակողմ հանդիպումը կարևոր իրադարձություն է, և բնական է, որ հայաստանյան օրակարգային հիմնական քննարկվող թեման հենց այդ հանդիպումն է:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն իր վերահսկողությունն ուժեղացնում է Ադրբեջանի վրա, Թինոյանը նշեց. «Վերջին շրջանում տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան ռազմաբազաներ է տեղակայելու Ադրբեջանում: Այն, որ Ռուսաստանը որոշակի լծակներ ունի Ադրբեջանի վրա, դա ակնհայտ փաստ է, բայց այդ լծակները իրենց ունեցած ազդեցությամբ զիջում են թուրքական լծակներին: Միանշանակ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի ազդեցության համեմատ ավելի փոքր է»:

Զոհրաբ Գևորգյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի վրա ռուսական ազդեցությունն ավելի շատ մշակութային է և տնտեսական, քան թե քաղաքական: «Եթե Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն Ադրբեջանի վրա մեծանա, դա Ալիևի համար կդառնա վտանգ. Ալիևը փորձում է հավասարակշություն պահպանելով մանևրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,- նշեց Գևորգյանը:

Դավիթ Կարապետյանի խոսքով՝ մոսկովյան հանդիպումից հայկական կողմի ակնկալիքները չարդարացան. «Արձանագրում ենք փաստ, որ ռազմագերիների հարցը մի կողմ է դրվում և կարևորվում է կոմունիկացիաների, միջանցքների հետ կապված հարցը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել Մինսկի խմբից, Զոհրաբ Գևորգյանը նշեց. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայքար է գնում Ադրբեջանի համար… Այս գործընթացներից Մինսկի խմբին դուրս թողնելը գլխավոր ժամանակավոր խնդիր է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար: Ռուսաստանը գերիների և անհետ կործաների մարդասիրական հարցը թողած՝ քննարկում է կոմունիկացիաների խնդիրը: Եվ Ալիևը մեջբերում է Պուտինի խոսքը. «Ղարաբաղյան խնդիր այլևս չկա», և դա այնպես չէ, որ միամիտ է ասված: Ռուսաստանը այս տարածաշրջանում որոշիչ գործոն է, և եթե գերիների հարցը չի լուծվում, ապա կա՛մ Ռուսաստանը չի ցանկանում լուծել այդ հարցը և այն դարձնում է առևտրի առարկա, կա՛մ եթե չի կարող լուծել, սա էլ ապացուցում է, որ նրա ազդեցությունը մեծ չէ և նա նույնիսկ տարածաշրջանային գերտերություն չէ:

Հարց է առաջանում, թե ինչու տարիներ առաջ ամեն ինչ արվեց Հայաստան-Իրան տնտեսական կապերը չեզոքացնելու ուղղությամբ: Կարծում եմ այս ամենը վաղուց պլանավորված է եղել: Մտավախություն կա, որ դեռ խնդիրներ ջրի երես դուրս կգան»:

Դավիթ Կարապետյանը հավելեց, որ Մինսկի խմբի արձագանքն ուշանում է: «Տպավորություն կա, որ Մինսկի խմբի համանախագահները դեռ պատրաստ չեն և չունեն համատեղ հայտարարության տեքստ: Բոլորը սպասում են հետագա զարգացումներին»:

Դավիթ Թինոյանն ընդգծեց, որ պետք է քայլեր ձեռնարկել Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման ուղղությամբ: «Մինսկի խմբի ակտիվացումը Հայաստանի շահերից է բխում: Ֆրանսիան և ԱՄՆ-ը շահագրգռված են այդ ինստիտուտի պահպանմամբ»,- նշեց Թինոյանը՝ հավելելով, որ դա մեզ համար կարող է հանդիսանալ փրկօղակ՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին:

Զոհրաբ Գևորգյանը հավելեց, որ Մինսկի խումբը պետք է փրկել, և փրկությունը պետք է գա Արևմուտքից ու հիմնականում մեր ներսից. «Կարծում եմ՝ հիմնական ուղերձները պետք է գան ԱՄՆ-ից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում