Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փոփոխություն Վրաստանում. նոր իրավիճակ հայ-վրացական հարաբերությունում

Հայաստանում, Արցախում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունները կլանում են ամեն ինչ, ուշադրությունից դուրս թողնելով իրողություններ, որոնք ուղղակիորեն չառնչվելով Հայաստանին ու Արցախին, ունեն հայկական պետությունների համար էական նշանակություն: Մասնավորապես, այդ շարքին է պատկանում թերևս այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու որոշման մասին: Իվանիշվիլին թողնում է կուսակցության նախագահի պաշտոնը, վերադառնում է այսպես ասած՝ սովորական կյանքին: Սա, անշուշտ, նոր էջ է Վրաստանի քաղաքականության պատմության մեջ, որն իր ազդեցությունն է ունենալու Վրաստանի հասարակական-քաղաքական, պետական կյանքի վրա: Իվանիշվիլիի հեռանալը, մեծ հաշվով, վրացական քաղաքականությունը հանձնում է ներկայիս վարչապետ Գեորգի Գախարիային և նրա թիմին: Նախորդ տարեվերջին Վրաստանի խորհրդարանի ընտրությանը «Վրացական երազանքի» հաղթանակը զգալիորեն հենց նրանց հաղթանակն էր, ոչ թե Իվանիշվիլիի: Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է, ըստ այդմ՝ Վրաստանի ներքաղաքական կյանքը և ուժերի հարաբերակցությունն ունի կարևորագույն նշանակություն նաև Հայաստանի համար: Արցախի դեմ պատերազմում Վրաստանը ծառայեց որպես ադրբեջանական մատակարարումների տրանզիտ, ինչը, անշուշտ, մեղմ ասած անցանկալի էր Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, սակայն, հարևան երկրում բավականին մեծ է թուրքական և ադրբեջանական ազդեցությունը, միաժամանակ կա Վրաստանի խնդիրը Ռուսաստանի հետ: Երևանը պետք է հաշվի առնի այս հանգամանքները Վրաստանի հետ հարաբերությունը կառուցելիս: Այդ իմաստով, հայ-վրացական հարաբերությունը մշտապես եղել է իրողություններին համարժեք, սակայն, միևնույն ժամանակ, նվազ համարժեք է եղել երկու պետությունների ռազմա-քաղաքական անվտանգային խնդիրներին: Երկու բնական դաշնակիցները գտնվում են տարբեր աշխարհաքաղաքական բլոկներում և գրեթե չեն գործակցում ռեգիոնալ հեռանկարով: Մինչդեռ, ռեգիոնում ստեղծված իրադրությունը նոր մարտահրավեր է հայ-վրացական հարաբերության համար, նաև նոր հնարավորություն:

Բանն այն է, որ Ռուսաստանի հովանու ներքո սկսված ապաշրջափակման գործընթացը կարող է ստեղծել մի վիճակ, երբ Վրաստանը հայտնվի այսպես ասած՝ խաղից դուրս վիճակում, երբ, օրինակ, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են հաղորդակցվել Նախիջևանով՝ Հայաստանի տարածքով, Հայաստանն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի տարածքով: Այստեղ արդեն Վրաստանի դերը էապես նվազում է, մնալով լոկ էներգետիկ տարանցիկության տրամաբանության շրջանակում: Մյուս կողմից, սա մի իրավիճակ է, երբ Թբիլիսին գուցե հակված կլինի առավել հանդարտ և ոչ, այսպես ասած, բարձր դիրքերից խոսել Հայաստանի հետ, քանի որ զուգահեռ հաղորդուղիների պայմաններում, Վրաստանի համար մեծանալու է թե՛ թուրքական, թե՛ ռուսական էքսպանսիայի դերը: Դա է նաև պատճառը, որ Թբիլիսին փորձում է շահագրգռել ամերիկացիներին ռազմակայանի հաստատման հարցում: Նոր իրավիճակում, ըստ ամենայնի, կարող են ձևավորվել հայ-վրացական ռազմաքաղաքական երկխոսության առավել նպաստավոր պայմաններ: Այդ իմաստով, ինչ ազդեցություն կթողնի Վրաստանում Իվանիշվիլիի հեռանալն ու փաստորեն երիտասարդ վարչապետի և նրա քաղաքական թիմի գերակա դերակատարումը: Վրաստանում ԱՄՆ ներկայության ընդլայնումը բխում է անշուշտ նաև Հայաստանի շահերից, որովհետև Կովկասը լոկ ռուս-թուրքական ակտիվության գոտի թողնելը Հայաստանի համար մեծ մարտահրավեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում