Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

Ռազմագերիների հարցում ինչ անել ԱՄՆ ու Ֆրանսիայի ներգրավման ուղղությամբ

Հայաստանում հնչում են կարծիքներ, որ ռազմագերիների և անհետ կորածների խնդրում լուծման համար Հայաստանի և Ռուսաստանի ջանքին պետք է միանան նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան և քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրները: Դժվար է վիճարկել տրամաբանությունը, կամ այն ընդհանրապես վիճարկելի չէ, և անգամ անհրաժեշտ է ներգրավել ԱՄՆ-ին ու Ֆրանսիան՝ նվազագույնը, թեև պետք է ներգրավել նաև Եվրամիությանն ու այլ միջազգային կառույցների: Սակայն երբ հնչում են մտքեր, որ պետք է Հայաստանի ու ՌԴ ջանքին միանան նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, այդ մտքերի հեղինակները, թերևս, պետք է պատկերացնեն, որ մարդասիրական խնդիրներն էլ, ցավոք սրտի, հաճախ ստորադասվում են քաղաքականությանը: Համենայնդեպս, այդ պարզ հանգամանքը պետք է պատկերացնեն առավել ևս մարդիկ, որոնք քաղաքականության մեջ են, համարվում են քաղաքական գործիչ: Հակառակ դեպքում, ինչ գործ ունեն նրանք քաղաքականության մեջ, եթե չկա քաղաքական տրամաբանության ու կանոնների պատկերացում: Իհարկե, խիստ անդուր, ցավալի, անընդունելի է, երբ մարդասիրական հարցերը ստորադասվում են քաղաքականությանը, դիտարկվում քաղաքական շահերի ներքո, բայց, ցավոք, այդպիսին է համաշխարհային քաղաքական կյանքը, այն մենք չենք հորինել, ստեղծել, ձևավորել և, թերևս, մենք չենք փոխելու, չենք էլ կարող փոխել: Մեզ պետք է արագորեն լուծել մեր գերիների վերադարձի հարցը, լուծել անհետ կորածների լիարժեք որոնողական աշխատանք ապահովելու հարցը: Իսկ դրա համար մեզ պետք է ոչ թե ինչ-որ կոչեր հնչեցնել ԱՄՆ ու Ֆրանսիայի ուղղությամբ, անել հայտարարություններ, այլ ձևավորել այն քաղաքական մոտիվացիոն միջավայրը, որի վրա պետք է տեղի ունենա ԱՄՆ ու Ֆրանսիայի, նաև այլ կառույցների ներգրավումը:

Օրինակ՝ երբ ռեգիոն են ժամանում Մինսկի խմբի համանախագահության եռյակից ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները, Արցախի նախագահը պետք է ոչ թե ռուս համանախագահի բացակայության պատճառաբանությամբ հրաժարվի նրանց հետ հանդիպումից, այլ հանդիպի և փորձի օրակարգ բերել ռազմագերիների և մարդասիրական այլ հարցեր, փորձի ձևավորել, առնվազն շոշափել այդ օրակարգի վրա համատեղ գործընթաց կառուցելու հնարավորությունը: Եթե չստացվի, կամ դրվեն պահանջներ, որոնք վեր են Հայաստանի կամ Արցախի ուժերից օբյեկտիվորեն, ապա առնվազն պարզ կլինի, որ արվել է փորձը, արվել է ջանքը: Նույնը վերաբերում է նաև հայաստանյան քաղաքական ուժերին, քաղաքական սուբյեկտներին, որոնք ամբողջությամբ լծվել են Ռուսաստանի անփոխարինելիության տրամաբանությունը Հայաստանում առաջ մղելուն, անգամ այդ հարցում մրցակցելուն, թե ով ավելին կանի կամ կառաջարկի, ով Հայաստանի տարածքում քանի նոր ռուսական ռազմակայանի միտք կհղանա: Այդ մրցակցության պայմաններում քաղաքականապես առնվազն անհամարժեք է մտածել, թե Վաշինգտոնն ու Փարիզը գործուն տրամադրվածություն կցուցաբերեն Հայաստանի համար ռազմագերիների և անհետ կորածների հարց լուծելուն օժանդակելու ուղղությամբ, այն դեպքում, երբ նրանք նոյեմբերի 9-ի առնչությամբ Ռուսաստանին հարցեր ունեն, երբ կարգավիճակի հարց են հնչեցնում և խոսում Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, իսկ հայաստանյան ու արցախյան քաղաքական ուժերը ունեն Ռուսաստանի հանդեպ միայն շնորհակալություն ու երախտագիտություն: Այն, որ պետք չէ լինել երախտամոռ և պետք է օբյեկտիվորեն գնահատել Ռուսաստանի դերը այսօր հայկական անվտանգության համար կարևոր հարցերի լուծման գործում, անկասկած է: Բայց երբ շնորհակալությունից բացի չկա նաև քաղաքականություն, մնացյալ ամեն ինչ՝ ուղղված այլ քաղաքական կենտրոնների, կամ կենաց է, կամ մուննաթ, որոնցից օգուտ չկա հավասարապես:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում