Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնելու 11 երկրների հետ համաձայնագրերը, համաձայն որոնց՝ միգրացիոն արտոնությունները տարածվում էին գործարարների վրա: Վարչապետ Յոսիհիդե Սուգան նշել է, որ գործարարությամբ զբաղվելու նպատակով այդ համաձայնագրերին համապատասխան մուտք գործածների մեջ կորոնավիրուսի նոր շտամի դեպքեր չեն եղել, սակայն որոշվել է կասեցնել վիզաների տրամադրումը:
Վարչապետը հավաստիացրել է, որ արված քայլը կապված չէ այս տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի հետ: