Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լավագույն օրինակը հենց Ադրբեջանն է, որ կարողացավ վերադարձնել Սաֆարովին ու Շուշիում բանտարկված երկու մարդասպաններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, Ադրբեջանի նախագահն անթաքույց նշել է, որ գերիների խնդիրը կապված է նրանց քաղաքացիության հետ։ Փաստորեն խնդիրը ՀՀ քաղաքացի լինելն է, իսկ այն առաջացել է,  քանի որ Հայաստանի զինվորները մեկնում են ԼՂ, և Հայաստանն ըստ էության ընդունում է, որ ԼՂ անվտանգության երաշխավորն է։ Ձեր կարծիքով՝ այս հարցն ինչպե՞ս կարող է լուծում ստանալ։

Եթե Լիբանանից մարդ եկել է հանուն հայրենիքի համար պայքարի, այդ դեպքում ի՞նչ էին ասելու։ Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի աշխարհի տասը միլիոն հայերի հանդեպ, բոլոր նրանց հանդեպ, ովքեր եկել են հայրենիքը պաշտպանելու։ Պատերազմի ժամանակ գործող ղեկավարն ասում էր՝ սա մեր Հայրենական պատերազմն է, սա Սարդարապատ է։ Մարդիկ գնացել էին Հայրենական պատերազմի, ու հիմա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր բոլոր ջանքերը գործադրի, որ կարողանա օր առաջ ստանալ ու վերադարձնել այդ մարդկանց իրենց ընտանիքներին։ Լավագույն օրինակը, որից Հայաստանը պետք է փորձի դասեր քաղել, հենց նույն Ադրբեջանն է՝ մեր թշնամին, որը կարողացավ հետ բերել Ռամիլ Սաֆարովին, երկու այլ մարդասպանների, ովքեր նստած էին Շուշիում։ Նա կարողանում է մարդասպաններին վերադարձնել, իսկ մենք չենք կարողանում վերադարձնել  մեր զինվորներին, այն մարդկանց, ովքեր կոչերին հավատալով գնացին պատերազմ։

Երբ ասում եք՝ ինչպես, պետք է հասկանալ, որ այնպիսի իրավիճակ պետք է ձևավորվի, երբ Ադրբեջանը ստիպված լինի տալ այդ մարդկանց։ Ինչո՞ւ չի տալիս. որպեսզի կարողանա մեզ վրա ճնշումների գործիք ունենալ։ Հիմա մենք պետք  է ավելի ուժեղ ճնշման գործիքներ ունենանք, որ կարողանանք այդ մարդկանց հետ ստանալ։ Դրա համար պետք է բանակցել։ Ոչ թե 4 ժամից 3 ժամը պետք է այդ մասին խոսել ու արդյունք չապահովել, այլ պետք է հասկանալ, որ բանակցությունների գնալիս պետք է քո արգումենտն ունենաս, որով մյուս կողմից համաձայնություն կարողանաս ստանալ։ Ադրբեջանը շատ գերիներ էր վերցնում, որ հետո ասի՝ եթե ուզում եք վերադարձնել, ուրեմն սա արեք։ Նույնն էլ մենք անենք, այնքան գերի վերցնենք, որ մերոնց հետ ստանանք։ Գերիներով չեն ուզում անել, թող միջազգային այնպիսի մի իրավիճակ ձևավորեն, որ Ադրբեջանը հասկանա, որ այս սանկցիաների տակ մեծ կորուստներ է ունենալու, ու ստիպված այդ մարդկանց բաց թողնի։ Թող այնպիսի գործիքակազմ ձևավորեն, որ հաջորդ անգամ երեք րոպեում այդ հարցը լուծվի։ Այլընտրանքները ձևավորելու համար հազար ու մի մեխանիզմներ կան, որոնք պետք է նստել ու քննարկել։ 10 միլիոն հայերին էին ասում ՝ եկեք հասեք, հայրենական պատերազմ է, չէ՞ որ այդ տասը միլիոնի մեջ էին բրոնեժիլետներ ու կասկաներ գտնում, ֆինանսական միջոցներ հատկացնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներն էլ այդ տասը միլիոնով, չէ՞, հավաքվեց։ Հիմա թող համատեղ որոշեն, թե դա ինչպես ու ոնց են օգտագործելու։ Դրա համար այդ իշխանությունը պետք է հասկանա, որ պարտված իշխանության հետ չեն խոսում, պետք է բանակցողը փոխվի։ Դրանից հետո էլ պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որտեղ համատեղ ազգային որոշումներ կընդունվեն։ Իշխանությունը թող առաջին քայլն անի ու հեռանա, որ գա հակաճգնաժամային թիմ, նստի քննարկի առկա խնդիրները, որ հաջորդ անգամ բանակցային սեղանի շուրջ ընդամենը երեք րոպեի ընթացքում այդ հարցը լուծվի։ Երեք րոպեն որպես օրինակ եմ նշում, կարող է երեսուն ժամ բանակցեն, բայց այնուամենայնիվ արդյունք ստանան։

– Արցախն  առկա պայմաններում Պաշտպանության բանակ կարո՞ղ է ունենալ։ Այս հարցերը ևս հստակեցված չեն։

– Եթե բանակ չունենք՝ ուրեմն երկիր չունենք։ Մենք կարողանալո՞ւ ենք երաշխավորել, որ մարդիկ այնտեղ անվտանգ լինեն, եթե չլինի բանակը։

– Նկատի ունեմ ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։

– Ռուս խաղաղապահների առկայության պայմաններում այսօր էլ Պաշտպանության բանակ կա։ Ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ Արցախը ճանաչվի, իսկ ճանաչված երկիրը բանակ ունենում է։ Հայաստանն ասում էր, որ ինքն է Արցախի անվտանգության երաշխավորը, որը չկարողացավ անել։ Ինչպես գերիների վերադարձի հարցի, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ պետք է քննարկումներ անցկացնել ու ազգային շահերից բխող որոշում կայացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում