Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթը ժամանակավրեպ է, այն չպետք է ստորագրվեր: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Խայտառակ ծանր պարտությունից հետո նման փաստաթղթի ստորագրումը նշանակում է, որ շարունակում ենք գտնվել պարտվածի վիճակում, ըստ էության այս փաստաթուղթը ծառայում է պանթյուրքիստական ծրագրերի իրագործմանը՝ կապ հաստատելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև»:
Մեր զրուցակիցը մշուշոտ և վտանգավոր է համարում Հայաստանի կողմից երկաթգծային կապի հաստատումը Իրանի և Ռուսաստանի հետ՝ անվտանգային նկատառումներից ելնելով: «Այս փաստաթղթով մենք Թուրքիային և Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս շատ արագ կապվելու մեկը մյուսի հետ, փոխարենը ստանում ենք շատ մշուշոտ հնարավորությունը, որը դեռ պետք է ուսումնասիրվի»:
Առավել մանարմասն՝ տեսանյութում: