Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

«Իմ քայլի» հին քայլ

«Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն խորհրդի անդամի թափուր տեղի համար պատրաստվում է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Ջհանգիրյանը հայաստանյան հանրության համար բավականին հայտնի ֆիգուր է և չունի ավելորդ ներկայացման կարիք: «Իմ քայլի» մտադրությունը՝ նրան ԲԴԽ անդամ առաջադրելու կապակցությամբ, ակնհայտորեն բխում է քաղաքական կոնյունկտուրայից:

Գործնականում Ջհանգիրյանի միջոցով իշխող մեծամասնությունը փորձում է դատական համակարգի ղեկավար շրջանակում, այսպես ասած, ապահովել նվազագույն հավասարակշռություն և այդպիսով կոտրել դատական համակարգում նախկին իշխանության ազդեցությունը: Այդ ազդեցությունը առավել քան վառ դրսևորվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին հաջորդած ներքաղաքական զարգացումների ընթացքում, երբ դատական իշխանությունը մեծ հաշվով ընդվզեց քաղաքական իշխանության դեմ:

Իհարկե, Գագիկ Ջհանգիրյանը, մեղմ ասած, անմասն կամ հեռու չէ նախկին կառավարող համակարգից: Համակարգից նա դուրս եկավ 2008 թվականի իրադարձությունների ընթացքում: Մինչ այդ զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանը իշխանական համակարգի առանցքային դեմքերից էր: Այդ իմաստով քաղաքական ներկայիս մեծամասնությունը դատական համակարգի կառավարման շրջանակում, այսպես ասած, հավասարակշռություն փորձում է ապահովել խաղալով նախկին կառավարող համակարգի տարբեր թևերի հակասությունների վրա:

Միևնույն ժամանակ որոշակի աքսիոմատիկ ճշմարտություն է և այն, որ քաղաքական համակեցության իրավական կանոնների շուրջ լայն փոխհամաձայնության հասարակություններն ու վերնախավերը գալիս են հենց հակասությունների հենքով, երբ պարզ է դառնում, որ բոլորը բոլորի դեմ պատերազմը չունի հաղթող ու պարտվող՝ հաղթող ու պարտվող են բոլորը, ընդ որում՝ անկանխատեսելի ժամանակագրությամբ ու հերթականությամբ: Հակասությունները զարգացնելու միջոցով փոխհամաձայնություն և համակեցություն հասունացնելու մեթոդաբանություն կա՞ Ջհանգիրյանի առաջադրման տրամաբանության ներքո, թե՞ դա ընդամենը ճամբարային գործողություն է: Հնարավոր չէ ասել:

Միևնույն ժամանակ, սակայն, այդ ամենից վեր կա մեկ այլ խնդիր: Իհարկե, բարձր որակավորում ունեցող իրավաբան, սակայն Հայաստանը կառավարած հին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում ըստ էության կլինի «Իմ քայլը» մեծամասնության, այսպես ասած, հին քայլը: Այլ կերպ ասած՝ դա կլինի Հայաստանում դատական ռեֆորմի անհաջողության դրսևորումներից մեկը, երբ դատական համակարգի կառավարման շրջանակը ձևավորվում է ոչ թե նոր և բարձր որակավորում ունեցող իրավաբաններով, այլ հին գործիչներով, որոնք առավել ևս իրենց պատասխանատվության բաժինն են ունեցել Հայաստանում ինստիտուցիոնալ անկատարության և համակարգային արատներով կառավարման մեխանիզմի ձևավորման հարցում: Հնարավո՞ր է քայլել առաջ՝ ավելի շատ նայելով հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում